Իրադարձային
-ից
-ը
13:52 • 28.02.22ՌԴ-ն օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում. գրավվել են Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները. ՌԴ ՊՆՌուս զինվորականներն օդային գերակայություն են ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում, երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է interfax.ru-ն։
13:34 • 28.02.22Լատվիան իր քաղաքացիներին թույլ է տվել կռվել հանուն ՈւկրաինայիԼատվիայի Սեյմը հատուկ փոփոխությունների ընդունման համար հրավիրվել է արտահերթ նիստ, որը խոսնակը բացել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին կարճ ներածական խոսքով և «Փա՛ռք Ուկրաինային, փա՛ռք հերոսներին» կարգախոսով։
13:32 • 28.02.22Գեղամասարի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ջրաղբյուրները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ2021թի մայիսի 12ին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում Գեղամասար խոշորացված համայնքի մի շարք գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից։ Այս մասին Tertamի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ &
13:30 • 28.02.22Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են Volkswagen Polo-ն ու ԶԻԼ 130-ը, կան վիրավորներ. shamshyan.comՇնորհիվ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
13:21 • 28.02.22Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն մի քանի րոպեից. Մինսկում ՌԴ դեսպանատունՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Բելառուսի Գոմելի շրջանում կսկսվեն մի քանի րոպեից։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍին հայտնել են Մինսկում ՌԴ դեսպանատանը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունը ուղղ
13:14 • 28.02.22Բորելն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ԵՄ 27 երկրների պաշտպանության նախարարների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել«Ես այսօր հրավիրում եմ ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպում՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ կապված Ռուսաստանի կողմից չհրահրված հարձակման հետ»,- գրել է դիվանագետը Twitter-ի իր էջում։
13:05 • 28.02.22Բուլղարիայի վարչապետը պահանջել է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին, քանի որ նա Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունը պատերազմ չի համարում«Ես պահանջել եմ Ստեֆան Յանևի հրաժարականը։ Ռազմական նախարարը չի կարող օգտագործել «գործողություն» բառը պատերազմի մասին խոսելիս։ Ոչ մի նախարար չի կարող ունենալ իր արտաքին քաղաքականությունը», - երկուշաբթի լրագրողներին ասել էկառավարության ղեկավարը։
12:57 • 28.02.22Ուկրաինայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջըՈւկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և մարդասիրական օգնության տրամադրումը։
12:49 • 28.02.22Ուկրաինացիները ռուսական բանակի հայազգի զինվորի են գերեվարել (տեսանյութ)Ուկրաինայում հայազգի զինվորի են գերեվարել․ այս մասին հայտնում են ուկրաինական տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով զինծառայողի լուսանկարն ու հարցաքննության մանրամասները։ 22–ամյա շարքային Գրիգորյան Գեորգին պատմել է, ո
12:42 • 28.02.22Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ի հետ բանակցությունների վայրԸնդհանուր առմամբ ժամանել է երկու ուղղաթիռ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։
12:31 • 28.02.22Ուկրաինայի ՊՆ-ն տվյալներ է հրապարակել ռուսական զորքերի ընդհանուր կորուստների մասինԸստ ուկրաինական կողմի՝ ընդհանուր առմամբ, ՌԴ զորքերը կորցրել են 29 ինքնաթիռ, 29 ուղղաթիռ, 191 տանկ, 816 զրահապատ մարտական մեքենա, 74 թնդանոթ, 1 ԲՈՒԿ ԶՀՀ, 21 «Գրադ» կայանք, 291 ավտոմոբիլային տեխնիկա, 60 ցիստերն, 3 ԱԹՍ, 2 նավ/ մոտորանավակ, 5 ՀՕՊ միջոց: Ինչ վերաբերում է...
12:30 • 28.02.22Խրամորթում 3 անձի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից կրակոցներ արձակելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվելԱՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Խրամորթում հայ աշխատակիցների ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակահերթի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև
12:17 • 28.02.22Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցը ոգեկոչվել է Բուխարեստի հայկական եկեղեցումՍումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցի առիթով փետրվարի 27-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տնօրինությամբ և օրհնությամբ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում...
11:41 • 28.02.22Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն Մոսկվայի ժամանակով 12:00-ին. ՌԴ նախագահի օգնական«Այժմ տեղեկություն է ստացվել, որ նրանք կժամանեն մեկուկես-երկու ժամվա ընթացքում, մենք պատրաստ ենք բանակցությունների նրանց ժամանելուց անմիջապես հետո»,- ասել է նա։
11:31 • 28.02.22Կադիրովը եվրոպացի քաղաքական գործիչներին «մինչև փետրվարի 31-ը» ժամանակ է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար«Հակառակ դեպքում Չեչնիայի Հանրապետությունը, հաշվի առնելով վերոնշյալ անձանց հայտարարությունների լկտի և հավակնոտ բնույթը, իրեն իրավունք է վերապահում կիրառել հետևյալ պատժամիջոցները...
