Իրադարձային
-ից
-ը
13:28 • 26.02.22Խրամորթում ադրբեջանցիների սադրանքները մեկ ամիս առաջ են սկսվել․ բնականոն կյանքը խաթարված է, զենքեր թափահարելով, բարձրախոսներով ստիպում են բնակիչներին լքել գյուղը. Մետաքսե ՀակոբյանԱսկերանի Խրամորթ գյուղում ադրբեջանցիների գործողությունները սկսվել են դեռ մեկ ամիս առաջ, դրանք նոր չեն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
13:17 • 26.02.22Եթե ցանկանում եք ապրել այստեղ, ենթարկվեք Ադրբեջանի օրենքներին. ադրբեջանցիները Արցախի Խրամորթի բնակիչներին հայերենով կոչ են անում դադարեցնել ինժեներական աշխատանքները, այլապես ուժ կկիրառեն (տեսանյութ)Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներին ադրբեջանական կողմը հայերենով կոչ է անում դադարեցել գյուղում կատարվող ինժեներական աշխատանքները: Հայերեն կոչում ադրբեջանցիներն ասում են...
13:11 • 26.02.22«Ստանիցիա Լուգանսկայան վերցվել է առանց գեթ մեկ կրակոցի». Ուկրաինայի ԶՈՒ-ն առանց դիմադրության լքել է գյուղաքաղաքը. լրատվամիջոցներ«Երբ այսօր առավոտյան առաջին քաղաքացիները դուրս եկան ուկրաինական անցակետից, մեզ ասացին, որ գյուղաքաղաքում մարդ չկա, և մենք հանգիստ մտանք»,- պատմել են Ժողովրդական միլիցիայի զինծառայողները։
12:25 • 26.02.22Ուկրաինայի ԶՈՒ-ն երկարատև մարտերի ընթացքում հետ է գրավել Կիևի հիդրոէլեկտրակայանը. Կլիչկոն հայտարարել է, որ մայրաքաղաքում ռուսական զորքեր չկանԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ «գիշերը մայրաքաղաքում դժվար է եղել, սակայն քաղաքում այլևս օկուպանտներ չկան»։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում։
12:06 • 26.02.22Կիևի ապաստարաններից մեկում երեխա է ծնվել (լուսանկարներ)Աղբյուրը մանրամասնում է, որ ծննդկանի բղավոցները լսել են ոստիկանները, որոնք էլ օգնության են շտապել: Նրանք կնոջն օգնել են ծննդաբերել, ինչպես նաև շտապօգնություն են կանչել: Մայրն ու նորածինն այժմ հիվանդանոցում են:
11:40 • 26.02.22Թուրքիան օդային միջանցք բացելու խնդրանքով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային«Մենք այս պահին բանակցում ենք ավտոբուսային ընկերությունների հետ: Սակայն հետ վերադառնալ ցանկացող անձանց թիվը շատ է: Մենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի մոտ հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ բացելու օդային միջանցք: Պատրաստ ենք նաև տարհանել քաղաքացիներին ծովով»,- ընդգծել է նա:
11:22 • 26.02.22Զելենսկին հայտնել է արևմտյան գործընկերներից զենքի նոր մատակարարումների մասին«Դիվանագիտական ճակատում նոր օրը սկսվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցով։ Զենքն ու տեխնիկան մեր գործընկերներից գալիս են։ Հակապատերազմական կոալիցիան աշխատում է»,-թվիթերյան միկրոբլոգում գրել է Զելենսկին:
11:14 • 26.02.22Բայդենը հանձնարարել է Ուկրաինային 600 միլիոն դոլարի չափով «անհապաղ օգնություն» տրամադրելԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է 600 միլիոն դոլարի «անհապաղ օգնություն» տրամադրել Ուկրաինային, այդ թվում՝ 350 միլիոն դոլար՝ պաշտպանության համար։ Նրա հուշագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
10:59 • 26.02.22ՌԴ ԶՈՒ-ն խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. ՌԴ ՊՆԸնդհանուր առմամբ, ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ, ինչի մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
10:51 • 26.02.22Կիևի փողոցներում մարտեր են ընթանում. ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Կիևի հիդրոէլեկտրակայանը«Ուկրաինայի զինված ուժերը Կիևից դուրս են մղում դիվերսիոն-հետախուզական խմբերը: Մարտերը շարունակվում են»,- Facebook-ում հայտնել է պատգամավոր Մարյանա Բեզուգլայան:
10:39 • 26.02.22«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են, որոշ մարզերում ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
10:14 • 26.02.22Տրյուդոն հայտարարել է Պուտինի, Լավրովի դեմ խիստ պատժամիջոցների մասինԿանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ արտաքին գործերի նախարարի և Պուտինի աշխատակազմի ղեկավարի դեմ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը նրանց մասնակցության համար:
10:05 • 26.02.22Սպիտակ տունը Կոնգրեսից 6,4 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի հարցովԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից 6,4 միլիարդ դոլար է խնդրել՝ Ուկրաինա շարունակվող ռուսական ներխուժմանն արձագանքելու համար: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցչին։
09:54 • 26.02.22ԱՄՆ-ն առաջարկել է տարհանել Զելենսկիին, սակայն նա հրաժարվել է. The Washington PostԱՄՆ-ի առաջարկը, իբր, արվել է ռուսական զորքերի կողմից Զելենսկու լիկվիդացումից կամ գերեվարումից խուսափելու համար։ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է Կիևից հեռանալու առաջարկից:
09:29 • 26.02.22Ռուսական բանակն Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաք է հասել առանց դիմադրության. ՌԴ ՊՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս զինվորականներն առանց դիմադրության մուտք են գործել Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաք։
