Իրադարձային
-ից
-ը
20:49 • 19.03.26Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մшհացել էԹիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։
18:05 • 19.03.26«CPS» ընկերությունը հերքում է տեղեկությունը, որ Ադրբեջանից վառելիք է ներմուծելԸնկերությունը ներմուծում է բացառապես եվրոպական արտադրության վառելիք՝ համապատասխան փաստաթղթերով, ապահովելով վաճառքը մեր լցակայաններում և գործընկերներին, լիարժեք կրելով պատասխանատվություն որակի համար։
17:21 • 19.03.26Մինչև նախարար դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել. Արսեն Թորոսյանը՝ 7,000 եվրո արժողությամբ հեծանիվ ունենալու մասինԻմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ուրախ եմ, որ մամուլը մեզ այլևս չի կարող մեղադրել անհայտ փողերով 200,000 դոլարանոց մեքենա գնելու մեջ, և մեղադրում է մեր սեփական աշխատած գումարով հեծանիվ առնելու մեջ:
16:10 • 19.03.26Լիբանանում RT բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին և օպերատորը վիրավnրվել են Իսրայելի hարձակման հետևանքովԼրագրողները գիտակից վիճակում են և այժմ բժշկական օգնություն են ստանում հիվանդանոցում։
16:06 • 19.03.26Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահինԹո՛ւյլ տվեք եզրափակել՝ արտահայտելով անկեղծ երախտագիտությունս այն սրտացավության և արժանապատվության համար, որն իր աշխատանքով ապահովում է Կարմիր Խաչը։ Սրանք անփոխարինելի հատկանիշներ են, որոնց պակասը զգացվում է ամբողջ աշխարհում։
15:58 • 19.03.26Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին (լուսանկարներ)Ընկերության միջին և բարձր օղակների ղեկավարները զուգահեռաբար աշխատում են նաև զանգերի կենտրոնում՝ կապ հաստատելով բաժանորդների հետ, շնորհավորելով նրանց Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ և օգնելով լուծել առաջացած հարցերն ու խնդիրները։
15:52 • 19.03.26«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱնհամապատասխանությունները փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:
15:49 • 19.03.26Ռուսերենի հանդեպ հետաքրքրվածությունը պակասել է, շուտով մասնագետների պակաս կունենանք. Ժաննա ԱնդրեասյանԱյս մասին ԱԺ-ում ՄԻՊ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
15:45 • 19.03.26Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերըԱյս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
14:47 • 19.03.26Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Առաջարկ Հայաստանին» նախագիծը նախադեպը չունեցող, համախմբման մեծ ներուժով վերկուսակցական հարթակ է:
14:43 • 19.03.26Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան hարվածները էներգաօբյեկտների վրա hարձակումներից հետոԻրանի ԶՈՒ-ն զգուշացրել է, որ նման հարվածների կրկնության դեպքում պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, քան ներկայիս գործողությունները։
14:28 • 19.03.26Ֆասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը (տեսանյութ)«Վան» ակումբը հիմնադրվել է 2019 թվականին և կարճ ժամանակում հասցրել է դառնալ Հայաստանի Բարձրագույն խմբի մրցունակ թիմերից մեկը՝ ցուցադրելով կայուն խաղ և համառ պայքար։ «Վան» ակումբը ոչ միայն հաջողությամբ հանդես է գալիս առաջնություններում, այլև նպաստում է Չարենցավանում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին։
13:40 • 19.03.26Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին. Փաշինյանը՝ լրագրողներինՓաշինյանը հավելել է, որ լրագրողներին վերաբերվում է որպես իրենց ընտրողի:
13:01 • 19.03.26Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԿազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
12:50 • 19.03.26Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին. նա մանրամասներ է պատմումՀիմա խնդրանքս մի բան է, որ մեր Կառավարությունը գոնե մի փոքր ինձ օգնի ու աջակցի, որ ես կարողանամ արդարությունը վերականգնեմ»,-նշել է նա:
