Իրադարձային
-ից
-ը
18:02 • 18.03.26Օշականի դաշտամիջյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելԱմբողջ երկինքը պատվել էր սև ծխով, ինչը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։
16:58 • 18.03.26Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վшխճանման առիթովՎեհափառ Հայրապետն Ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։
16:51 • 18.03.26Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի վախճանի կապակցությամբ հայտարարված սգո օրը երկարաձգվել է«Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի մահվան կապակցությամբ երկրում սուգ է հայտարարված։ Սգո օրերը կտևեն մինչև հուղարկավորության օրը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:45 • 18.03.26Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԿազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
16:38 • 18.03.26ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները Իրանում էկոլnգիական աղետ են ստեղծում. ՌԴ ԱԳՆ«Պայթյունների արդյունքների, նավթի այրման, ոչնչացված ռազմական տեխնիկայի, կոյուղաջրերի շերտը կհանգեցնի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը ոչ միայն Իրանում, ինչպես երևի կարծում են չարակամները, այլև ողջ տարածաշրջանում»,- ընդգծել է Զախարովան։
16:19 • 18.03.26«Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակներըՏեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
16:03 • 18.03.26Ունենք Ղարաբաղից տեղահանված 34,576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն. Արփինե ՍարգսյանՆԳ նախարարը նաև հայտարարեց, որ ունեցել են մերժման 0 դեպք, ինչը ցույց է տալիս ՀՀ Կառավարության հանձնառություն՝ ինտեգրման պրոցեսն ավելի արագ իրականացնելու:
15:12 • 18.03.26ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկումՀայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համագործակցությամբ արդեն հինգերորդ տարին իրականացնում է ուսանողների շրջանում գործատուների վարկանիշավորման հետազոտական ամենամյա «հայrate» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի ուսանողների շրջանում գործատուի բրենդի ընկալման, վստահության և նախընտրության ուսումնասիրությունը։
14:57 • 18.03.26Շատ կարևոր եմ համարում, որ օգնենք Ղարաբաղից տեղահանվածներին դուրս գալ հոգեբանական փնտրտուքի վիճակից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն ընգծել է, որ 2023 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից, տարբեր ծրագրերով, շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Արցախից տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:
14:56 • 18.03.26Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էԻսրայել Կացը նաև հայտարարել է, որ Իրանին սպավում են նոր անակնկալներ:
14:47 • 18.03.26Ես խանութի վաճառող եմ եղել, իմ հայրը միլիարդատեր չի եղել. Գևորգ ՊապոյանԵս բոլոր կետերը անցել եմ, անցել եմ իմ լավ սովորելու, աշխատասիրության ու կրթության հաշվին:
14:38 • 18.03.26Ցավակցում եմ Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի մաhվան կապակցությամբԳրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում:
14:35 • 18.03.26Ադրբեջանի նախագահը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետին Իլիա II-ի մահվան կապակցությամբ«Կիսելով այս ծանր կորստի դառնությունը՝ իմ և ադրբեջանական ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի ողջ ժողովրդին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն»,- ասված է Ալիևի ուղերձում։
14:08 • 18.03.26Ընդամենը 6 քայլ՝ ուժեղ խաղաղություն ունենալու համար․ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կուսակցության էջում տեղադրված տեսանյութում ծրագրի կետերը ներկայացնում է լեգենդար հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանը։
13:54 • 18.03.26Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին«Դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների արտադրությունը, ինչպես նաև դրանց մատակարարումը տեղական շուկա չեն խաթարվել և իրականացվում են անհրաժեշտ ծավալով»,- ասվում է հայտարարության մեջ:
