Իրադարձային
-ից
-ը
16:27 • 05.01.22ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել ռազմական ներկայությունը ԵվրոպայումԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, բայց եթե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից պահանջ լինի, ապա Վաշինգտոնն այն քննարկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
16:11 • 05.01.22Խնդիրները պետք է լուծվեն իրավական դաշտի, այլ ոչ թե փողոցային անկարգությունների միջոցով. ՌԴ ԱԳՆ-ն Ղազախստանում իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածելՌուսաստանն ուշադրությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես է գալիս հարևան երկրում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով լուծման օգտին, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։
15:52 • 05.01.22Իրանում տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր (տեսանյութ)«Այս պահին ութ մարդ մահացել է, երկուսը դեռ անհետ կորած են համարվում»,- ասել է Իրանի ազգային փրկարար ծառայության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին։
15:32 • 05.01.22Աֆղանստանում 144 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչըՄավլավի Մուհամմադ Ամին Տոտորը մահացել է նախօրեին երկրի հյուսիսում գտնվող Ռույ Դու Աբ շրջանում, հաղորդում է Աֆղանստանի ազգային հեռուստատեսությունը։
15:24 • 05.01.22Մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները. Կրեմլը՝ Ղազախստանում զանգվածային անկարգությունների մասինՄենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չմիջամտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
15:17 • 05.01.22Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրըՑուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։
15:11 • 05.01.22Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ռիսկի խմբում 0-5 տարեկան երեխաներն ենՄասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները, ժամանակին դիմել բժշկին
15:05 • 05.01.22Ադրբեջանը պատրաստվում է քանդել Շուշիում Արցախի Հանրապետության իշխանությունների ժամանակ կառուցված շենքերըՔանդման ենթակա է 6 հինգհարկանի շենք, ինչպես նաև խորհրդարանի շենքը և այլ օբյեկտներ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքի տեղում կկառուցվի մզկիթ:
14:53 • 05.01.22Ղազախստանի նախագահն Ալմաթիից հետո արտակարգ դրություն է մտցրել Նուր ՍուլթանումԻնչպես գրում է nur.kz կայքը, արտակարգ դրությունը կգործի մինչբ հունվարի 19-ը: Բացի այդ, Նուր Սուլթան քաղաքում արտակարգ դրության ընթացքում կգործի պարետային ժամ՝ 23:00-ից մինչև 7:00-ն:
14:37 • 05.01.22Դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ․ ԿԳՄՍՆ-ն նախագիծ է մշակելԿկանոնակարգվեն ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը
14:09 • 05.01.22Ալմաթիում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է 190 մարդԱլմաթիի բուժհիմնարկներ դիմել է 190 մարդ՝ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Հունվարի 5-ին այդ մասին հայտնել է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
13:53 • 05.01.22Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան. շենքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)«Հրապարակի կողմից լսվում են խլացուցիչ նռնակների ձայներ, շատ բարձր ու հաճախ, ասում են՝ շատ մարդիկ են եկել, որ գրոհեն վարչական շենքերը, գրոհում են ակիմատը, երիտասարդներ՝ փայտերով ու ամրաններով տարբեր փողոցներից դեպի այնտեղ են ձգվում, շուրջբոլորը ուժայիններ են, բախումներ, ջարդեր, խանութներ...
13:45 • 05.01.22Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՃանապարհներին գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց:
13:34 • 05.01.22Չավուշօղլուն և Ստոլտենբերգը բանակցություններ են վարել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախաշեմին«Բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախաշեմին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
13:22 • 05.01.22Հատուկ տեխնիկա, վահաններով և շներով հատուկջոկատայիններ. ինչ է կատարվում Ալմաթիի փողոցներում (լուսանկարներ, տեսանյութ)Ալմաթիում անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ օրը: Տոլե բի և Բայտուրսինով փողոցների խաչմերուկում կարելի է տեսնել հատուկ տեխնիկա, վահաններով և շներով հատուկջոկատայինների։ NUR.KZ-ի թղթակիցն այցելել է դեպքի վայր։
