Իրադարձային
-ից
-ը
12:55 • 05.01.22«Դժվար եմ պատկերացնում` ինչպես կարող է «օմիկրոն» շտամը Հայաստան չմտնել». Փաշինյանը հորդորում է շարունակել պատվաստումային գործընթացըԱնդրադառնալով հարցին` Փաշինյանը նշեց, որ կովիդ համաճարակի առումով Հայաստանում առկա է բարվոք վիճակ։
12:50 • 05.01.22Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԷպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 69 կմ խորության վրա։ Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
12:46 • 05.01.22Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022-ը Շուշիի տարի հռչակելու մասինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը Շուշիի տարի հռչակելու մասին։ Նախարարների կաբինետին հանձնարարվել է մշակել և իրականացնել «Շուշիի տարվա» հետ կապված գործողությունների ծրագիր։
12:24 • 05.01.22Ալմաթիի կենտրոնում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Ոստիկանությունը քաղաքի ծայրամասում կանգնեցրել է մահակներով զինված մի քանի հարյուր ցուցարարի։ Նրանց դեմ կիրառվում են հատուկ միջոցներ, այդ թվում՝ խլացուցիչ նռնակներ։
12:07 • 05.01.22«Պոլիէթիլենային տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից». հունվարի 1-ից արգելվել է մեկանգամյա տոպրակների վաճառքը, օրենքի վերահսկողությունը դրված է ՏԻՄ-երի վրաՀունվարի 1-ից ուժի մեջ է մտել մեկանգամյա տոպրակների վաճառքի արգելքը։ Օրենքը ընդունվել է դեռևս 2020թ-ի գարնանը
11:56 • 05.01.22Ցուցարարների և ուժայինների բախումներ՝ արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմամբ. Ղազախստանի նախագահը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է սահմանել (տեսանյութ)Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
11:52 • 05.01.22«Ծխախոտը պետք է տակից վաճառենք». Փաշինյանը՝ հունվարի 1-ից ծխախոտի տուփերի և դրանց գովազդի ցուցադրությունը տեսանելի վայրերում արգելելու մասին (տեսանյութ)Տեսանելի վայրերում, վաճառքի կետերում ծխախոտը կամ դրա գովազդը ընդհանրապես տեսանելի չի ինի։
11:45 • 05.01.22Հունվարի 11-ից կմեկնարկեն պետական ավարտական քննությունները 12-րդ դասարանցիների համարՆրանք, որոնք հունվար ամսին չեն հանձնի ավարտական քննությունները, կարող են դրանք հանձնել հունիսին:
11:35 • 05.01.22Ողբերգական դեպք՝ Երևանում. ճանապարհաշինարարների անփութության հետևանքով քաղաքացին ընկել է ջրատարը․ դին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով ճոպաններ․ shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
11:02 • 05.01.22Մեկ օրով կդադարեցվի Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեների ջրամատակարարումըԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:55 • 05.01.22Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու անում են ադրբեջանցի զինծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա․ ՄԻՊՈչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ:
10:49 • 05.01.22Գարիկ Սարգսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնիցՓաշինյանի մեկ այլ որոշմամբ նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
17:32 • 04.01.22ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կկայանան հունվարի 12-ին. Ենս ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կկայանան հունվարի 12-ին, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
16:57 • 04.01.22Թուրքիայի խորհրդարանի 28 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդություններ են ուղարկվել մեջլիսԹուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության HDP 28 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ 40 նոր միջնորդությունները հասել են Թուրքիայի մեջլիս Այս մասին, ինչ

