Իրադարձային
-ից
-ը
14:53 • 02.01.22Կոլորադոյում մոլեգնող անտառային հրդեհները մարել են ձյան տեղումների շնորհիվ«Ձյան տեղումները օգնեցին մարել լայնածավալ անտառային հրդեհները, որոնք մոլեգնում էին Կոլորադոյում Ամանորից առաջ: Շաբաթ գիշերը 15 սանտիմետր ձյուն է տեղացել շրջանում, որտեղ մոլեգնում էր հրդեհը», - ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:
14:20 • 02.01.22Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 26 976 նոր դեպքԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում: Մեկ օրում գրանցվել է մահվան 811 դեպք:
14:18 • 02.01.22Հրդեհ՝ Իջևանում․ այրվել է խանութի նկուղային հատվածն ու խոտածածկ տարածքՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կենդանիների կերերի խանութի նկուղային հարկում (մոտ 60 քմ)։
14:15 • 02.01.22Երևանում և որոշ շրջաններում հնարավոր է թույլ ձյուն․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԼեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
13:49 • 02.01.22Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը, կա 5 վիրավոր. shamshyan.com2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Մ-ն, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 25-ամյա Կարեն Գ-ն և Մրգաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն
13:47 • 02.01.22Ավստրալիայի իշխանությունները երկրի կղզիներից մեկը կվերանվանեն ի պատիվ Էլիզաբեթ ԵրկրորդիԱնգլիայի թագուհուն նման նվերը նախատեսված է նրա՝ գահին գտնվելու 70-ամյակի կապակցությամբ:Հաղորդվում է, որ հունիսից Կանբերայի լճում գտնվող Ասպեն կղզին կկրի Էլիզաբեթ Երկրորդի անունը։
13:37 • 02.01.22Թալիբներն ավտոբուսների վարորդներին խորհուրդ են տվել աղոթքի ժամանակ կանգ առնել, իսկ կանանց հրահանգել են չերթևեկել առանց հիջաբիՀամապատասխան նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ կանայք չեն կարող հասարակական տրանսպորտով երթևեկել առանց հիջաբի, նրանք նաև չեն կարող 78 կիլոմետրից ավելի ճանապարհորդել առանց հարազատների ուղեկցության։
13:12 • 02.01.22Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են ԳԱԶ 3110-ն ու Mitsubishi Pajero-ն, վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.comԳերասիմ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
12:55 • 02.01.22Եվրոպան COVID-19-ով վարակվածների թվով հատել է 100 միլիոնի շեմըԵվրոպայում՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրբեջան և Ռուսաստան, COVID-19-ով վարակվածների թիվը համավարակի սկզբից ի վեր գերազանցել է 100 միլիոնը, հայտնում է english.alarabiya.net-ը:
12:46 • 02.01.22Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերինԳազայի հատվածի զինյալները երկու հրթիռ են արձակել Միջերկրական ծովի ուղղությամբ։ Դրանք ծովն են ընկել Թել Ավիվի ափերի մոտ։ Ի պատասխան՝ իսրայելական զինվորականները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման թիրախներին։ Այս մասին երեկ հայտնել է Reuters գործակալությունը։
12:29 • 02.01.22Մերկասառույցի պատճառով Կոտայքում բախվել են կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota-ն ու Mitsubishi-ն. վերջինս կողաշրջվելով հայտնվել է ձորակում․ shamshyan.comՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, իսկ Mitsubishi-ի վարորդը հղի է։
12:29 • 02.01.22ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. վիրավորների շարքում մեկ հայ կա (լուսանկարներ)Telegram-ի SHOT ալիքը հայտնել է 21 տուժածից 13-ի անունները։ Նրանց շարքում է նաև 60-ամյա Ռոբերտ Թամադյան: Վթարը տեղի է ունեցել Մոսկվա-Աստրախան ճանապարհին՝ Սկոպինյան շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ։ Ավտոբուսը շարժվել է մայրուղով դեպի Աստրախան։
11:56 • 02.01.22Քեյփթաունում hրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում (լուսանկարներ)Հրդեհի մարմանը մասնակցում է 36 հրշեջ, սակայն նրանք հավելյալ ուժեր են խնդրել հրդեհը մարելու համար։ Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։
11:45 • 02.01.22Ողբերգական դեպք՝ Երևանում. Սասունցի Դավիթ հրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.comՔննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
11:30 • 02.01.22Կոլորադոյում անտառային հրդեհները մոտ 1000 տուն են ոչնչացրելՉնայած այն հանգամանքին, որ անհայտ կորածները, ամենայն հավանականությամբ, զոհված կլինեն, հաղորդվում է, որ հրդեհներից տուժածներ դեռ չկան։ Հինգշաբթի Կոլորադոյում բնական հրդեհներ են բռնկվել՝ եղանակի հետ կապված էլեկտրահաղորդման գծի վթարից հետո:
