Իրադարձային
-ից
-ը
20:07 • 22.12.21Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն են«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել»,- ասել է նախարարը:
19:57 • 22.12.21Արարատի մարզում 17-ամյա տղան ինքնասպանություն է գործել. հարազատները փորձել են փրկել տղայի կյանքը, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. shamshyan.comԴեկտեմբերի 22-ին, ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի։
19:41 • 22.12.21Չցանկացա քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի մաս կազմել. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը վայր է դնում մանդատըԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:
19:31 • 22.12.21Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել, մանդատս դեռ չեմ դնելու, ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել. Վահե ԳևորգյանԽմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը:
19:15 • 22.12.21Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրըՀանդիպման շրջանակում ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։
18:45 • 22.12.21Կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել, սակայն Հայաստանի համար ռուսական գազի սակագինը 2022-ին անփոփոխ կմնա. Մհեր ԳրիգորյանՀայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
18:40 • 22.12.21Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։
18:40 • 22.12.21Ալիևն ընդունել է Իրանի ԱԳ նախարարինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։
18:32 • 22.12.21Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իր երկրում կորոնավիրուս չկաԹուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, և միևնույն ժամանակ հանձնարարել է խստացնել կանխարգելիչ միջոցառումները, հայտնում է eadailycomը
18:17 • 22.12.21Թեհրանում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տասնյակ տուժածներ (լուսանկարներ)Իրանի մայրաքաղաք Թեհրանում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից: Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 22 մարդ, հաղորդում է Tasnim գործակալությունը։
18:15 • 22.12.21Ռոբերտ Քոչարյանն իր ցավակցությունն է հայտնել Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբՑավակցությունս եմ հայտնում Դեմիրճյանների ընտանիքին ու մերձավորներին։
18:06 • 22.12.21Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լիտվային Javelin հակատանկային հրթիռային համալիրներ վաճառելունԳործարքը նախատեսում է Լիտվային մատակարարել FGM-148F 341 հրթիռներ, 30 արձակման կայանք, պահեստամասեր, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության իրականացում:
17:58 • 22.12.21Հայաստանում և Արցախում ինսուլինակախյալ շուրջ 763 երեխայի անվճար դեղորայք է տրամադրվելԻնսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել
17:49 • 22.12.21Սևերոդոնեցկում հայկական խաչքար է տեղադրվել և օծվելՍևերոդոնեցկում տեղադրվել և օծվել է հայկական խաչքար՝ նվիրված ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերին «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է AnalitikaUAnetը։ Միջոցառմանը ներկա են եղե
16:54 • 22.12.21Թուրքիան և Ադրբեջանը հայտնել են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարության մասինԱդրբեջանի էներգետիկայի նախարար Փավրիզ Շահբազովը Բավքում կայացած առաջին ադրբեջանա-թուրքական համաժողովում հայտարարել է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մտադրության մասին:
