Իրադարձային
-ից
-ը
15:19 • 23.12.21ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին կոչ է արել «խաղաղ և հանգիստ Սուրբ Ծնունդ ապահովել բոլորի համար»ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, բայց չի հրաժարվի իր հիմնական սկզբունքներից: Այս մասին DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Ռուսաստանի Դաշնությանը ևս մեկ անգամ կոչ անելով դուրս բերել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից։
15:07 • 23.12.21Թուրքիան և Կատարը պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի օդանավակայանը. լրատվամիջոցներԹուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական շրջանակների աղբյուրները։
14:20 • 23.12.21Վարչատնտեսական և ուսումնական գծով ղեկավարները կնշանակվեն, դպրոցի խորհուրդը կզբաղվի բովանդակային հարցերով. «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍՆ-ին կից ՀԽ նիստումԴեկտեմբերի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։
14:19 • 23.12.21COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 277 միլիոնը. WorldometerCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 277 161 452: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
14:02 • 23.12.21Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել է Արցախ. France TV-ի մեկնաբան«Վալերի Պեկրեսեն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա այնտեղ հանդիպել է տեղի քաղաքական գործիչներին: Ճանապարհորդությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի կարողացել լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,-գրել է մեկնաբանը:
13:34 • 23.12.21Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վ. Գրիգորյանի երդմնակալության արարողությունը կազմակերպվեց դրսում` համայնքապետարանի դիմաց. ոստիկանները թույլ չտվեցին նրան մտնել համայնքապետարանի շենքԲողոքի ակցիա՝ Փարաքարի համայնքապետարանի դիմաց (տեսանյութ)
13:30 • 23.12.21Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը (ուղիղ միացում)ՌԴ նախագահը սկսել է իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսը։ Մասնավորապես, նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինը կպատասխանի համավարակի հետ կապված իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ներքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցերին։
13:25 • 23.12.21Քաբուլում պայթյուն է որոտացելՄիջադեպը տեղի է ունեցել անձնագրերի հանձնման կենտրոնական բաժանմունքի մոտ՝ Քաբուլի հարավային մասի բանուկ շրջաններից մեկում: Ինչպես ճշտում են ականատեսները պայթյունը որոտացել է մագնիսական ականի դետոնացիայի հետևանքով, որն ամրացված է եղել վարչական շենքի մոտ կանգնած մեքենային:
13:07 • 23.12.21Թալիբները բժիշկներին արգելել են օգնել առանց տղամարդու ուղեկցության բուժհաստատություն ներկայացած կանանցԱֆղանստանի Ղազնի նահանգի Մուկուր շրջանում թալիբները բժիշկներին արգելել են բուժել հիվանդ կանանց, որոնց հիվանդանոց է ուղեկցել կին ազգականը` մահրամի (տղամարդ բարեկամի) փոխարեն:
12:55 • 23.12.21Ավելի քան 1200 զինծառայող, 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա. ՌԴ-ն լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարում«Զինծառայողները կիրականացնեն կրակային առաջադրանքներ և տարբեր հեռահարություններում թիրախներ կխոցեն»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
12:29 • 23.12.21Ռուս խաղաղապահները ամանորյա նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ 1000 երեխայի. ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ մարդասիրական ակցիա են անցկացրել և գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի մոտ 1000 դպրոցականի, որոնք ապրում են սահմանագծի մոտակայքում։
12:14 • 23.12.21Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Google-ին. Բաքուն պահանջում է հեռացնել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները«Ընկերության ղեկավարությանը նամակ է ուղարկվել, որում ներկայացված է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»,- ասել է Աբդուլաևան։
11:53 • 23.12.21Պուտինի ամենամյա մեծ ասուլիսին մասնակցող լրագրողներին մոսկովյան Մանեժի մուտքի մոտ արծաթի մասնիկներով կմշակենԿրիլովան պարզաբանել է, որ «այնտեղ տեղադրվել է եզակի սարք, որը մամուլի ասուլիսին եկող բոլոր լրագրողներին հատուկ կմշակի արծաթով (արծաթի մասնիկներ)»։
11:37 • 23.12.21Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելԱռնվազն վեց մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել հինգշաբթի առավոտյան Թուրքիայի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
11:29 • 23.12.21Ադրբեջանում կրկին զինծառայողի մահվան դեպք է գրանցվելԱդրբեջանական բանակի զինծառայող Դաշգըն Սաֆարովը մահացել է Շամքիրի շրջանի քաղաքացիական հոսպիտալում՝ զինծառայությունից դուրս գտնվելու ժամանակ սրտի և թոքերի սուր անբավարարությունից։
