Իրադարձային
-ից
-ը
22:12 • 29.11.21Հայ դատի հանձնախումբը Խաղաղության Նոբելյան մրցանակի 4 դափնեկրի հետ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հայ ռազմագերիների մասին պրեզենտացիա է ներկայացրելՀարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Consejo Nacional Armenio) Խաղաղության Նոբելյան մրցանակի չորս դափնեկիրների հետ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար դոկտոր Միշել Բաչելետին ներկայացրել է հայ ռազմագերիների թեմայով պրեզենտացիա:
22:03 • 29.11.21Դեսպան Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետԵգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը նոյեմբերի 28ին հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլԷնանիի հետ։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել
21:41 • 29.11.21Բայդենն ասել է՝ որն է «Օմիկրոն»-ից լավագույն պաշտպանությունը«Օմիկրոն» կորոնավիրուսային հիմնամանրէն մտահոգության տեղիք է տալիս, բայց ոչ խուճապի: Այս մասին երկուշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով համավարակի հետ կապված իրավիճակի մասին։
21:26 • 29.11.21Ստամբուլում փոթորկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-իԱվելի վաղ Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտնել էր ուժեղ քամու պատճառով Բոսֆորի ափով նավերի երթևեկության դադարեցման մասին։ Այդ նույն պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա ու Իզմիր։
21:21 • 29.11.21COVID-19. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել»ՄԱԿի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տն
21:11 • 29.11.21ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21ից 28ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն ՀՀ ոստիկանությունը տեղ
21:09 • 29.11.21Մեդվեդևը կոչ է արել ՌԴ տարածքում կանխել էթնիկ անկլավների առաջացումը«Անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, որոնք թույլ կտան օտարերկրացիներին ավելի լավ հարմարվել մեր երկրում: Մենք չպետք է թույլ տանք նրանց մեկուսացումը և մարգինալացումը, ինչպես, ցավոք, աշխարհի շատ երկրներում, և մեր երկրի տարածքում էթնիկ անկլավների առաջացումը»,-ասել է Մեդվեդևը:
20:38 • 29.11.21«Եթե Դոնբասում նորից կռիվ սկսի, Բելառուսը մի կողմում կանգնած չի մնա և պարզ է, թե ում կողմից կլինի». Լուկաշենկոյի հայտարարությունը ՊՆ-ում«Նրանք հիանալի հասկանում են. եթե նրանք նորից պատերազմ սանձազերծեն Դոնբասում կամ Ռուսաստանի հետ սահմանին որևէ տեղ, Բելառուսը մի կողմում չի մնա: Եվ պարզ է, թե Բելառուսը ում կողմից կլինի», - ասել է Լուկաշենկոն:
19:14 • 29.11.21Լուկաշենկոն ՊՆ է ժամանել ոչ ստանդարտ ուսադիրներովԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի պաշտպանության նախարարություն հանդիպմանը եկել է ոչ ստանդարտ ուսադիրներով զինվորական համազգեստով։ Ուսադիրների վրա ոչ թե աստղեր են, ինչպես բոլոր զինվորականների դեպքում, այլ զինանշան։
18:56 • 29.11.21129 կմ/ժ արագությամբ քամին արմատախիլ է արել ծառեր, շրջել մեքենաներ. հզոր փոթորկի հետևանքով Ստամբուլում կան զոհեր և վիրավորներԻնչպես հայտնում է hurriyetdailynews.com-ը, Ստամբուլի Էսենյուրթ շրջանում փոթորկի պատճառով զոհվել է մեկ կին: 129 կմ/ժ արագությամբ քամին պոկել է կտուրի մի մասը, որն ընկնել է կնոջ ու նրա երեխայի վրա:
18:37 • 29.11.21Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարումԵրիտասարդ հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում Այս մասին
18:30 • 29.11.21Իրանում ուղղաթիռ է կործանվելԻրանի կենտրոնական մասում գտնվող Չեհարմեհալի և Բախտիարիայի նահանգում ուղղաթիռ է կործանվել: Նշվում Է, որ դեպքի վայր են ժամանել փրկարար բրիգադներ: Ուղղաթիռում ուղևորների թիվը և վթարի պատճառները պարզվում են:
18:26 • 29.11.21Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲ ընկերությունՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։Նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «
18:23 • 29.11.21Պետք է ունենանք բաց մոդելի պետություն, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մարդկային ներուժը. ՀՀ նախագահը հանդիպել է մի խումբ ապագա լրագրողների հետՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի մասնակից ուսանողների խմբին
18:18 • 29.11.21Լեռնակերտ գյուղի կամրջի մի հատվածը փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի. shamshyan.comԱյսօր՝ նոյեմբերի 29ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում Պեմզաշեն գյուղից դեպի Լեռնակերտ գյուղ տանող ավտոճանապարհի երկաթբետոնե կամրջի որոշ հատված փլուզվել է, տեղեկացնում է Shamshyancom–ը&n
