Իրադարձային
-ից
-ը
08:14 • 29.11.21Հովսեփ Էմին փողոցում բախվել են Nissan X-Trail և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում. shamshyan.comՆոյեմբերի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում Հ. Էմին փողոցում բախվել են Nissan X-Trail-ն և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
08:11 • 29.11.21ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Աշտարակ քաղաքում առկա է մառախուղԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
17:20 • 28.11.21Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության լուծման անհրաժեշտությանըՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն:
17:02 • 28.11.21Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
16:30 • 28.11.21Սյունիքի մարզի Կարճևան գյուղի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել էՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 10:19-ին ահազանգ է ստացել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել:
15:58 • 28.11.21Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելԹբիլիսիից 230 կմ հեռավորության վրա 3,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը։
15:27 • 28.11.21Թալիբները կին լրագրողներին արգելել են նույն լրատվամիջոցում աշխատել տղամարդկանց հետԲադախշանում թալիբները «տղամարդկանց և կանանց հրամայել են չաշխատել նույն լրատվամիջոցում»: Բացի այդ, նահանգային իշխանություններն արգելել են կին լրագրողներին «գտնվել մարդաշատ վայրերում և այնտեղից ռեպորտաժներ անել»։
14:37 • 28.11.21Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժելՎարանդայի շրջանում տեղակայված ներքին զորքերի N զորամասի երկու զինծառայող ծառայության ժամանակ տուժել են հակահետևակային ականի պայթյունից։ Նրանք հոսպիտալացվել են։
14:34 • 28.11.21Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ, ուժեղ քամիՔամին կլինի հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վ արագություն:
14:25 • 28.11.21ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի եռակողմ հանդիպումը՝ կողմերին հորդորելով խնդիրները լուծել առկա ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոԳուտերեշն ի գիտություն է ընդունել համատեղ հայտարարությունը և երախտագիտությամբ նշել Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական շփումների և երկխոսության դյուրացման գործում, ասել է Գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը։
13:54 • 28.11.21Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ երկրները կօգտվեն այս միջանցքից»,-ասել է նա։
13:15 • 28.11.21Իսրայելը կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր հիմնամանրէի պատճառով 14 օրով փակել է երկրի սահմաններըԻսրայելում կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը հաստատել է «Օմիկրոն» նոր հիրմնամանրէի պատճառով 14 օրով երկրի սահմանների փակումը բոլոր օտարերկրացիների համար։ Այս մասին ասվում է երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
13:06 • 28.11.21«Ազատագրական շարժման» անդամները Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱզատագրական շարժման անդամ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ ուխտագնացությունը որևէ քաղաքական նպատակ չունի։
12:07 • 28.11.21Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը երկկողմանի փակ է. ԱԻՆ (տեսանյութ)Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
12:04 • 28.11.21Հռոմի պապը հայտարարել է, որ «Միջերկրական ծովը մեծ գերեզմանոց է»Պատերազմից և աղքատությունից փախչող փախստականներն իջնում են մայրցամաքի ափ և այլ վայրերում, որտեղ նրանք բախվում են անբարյացակամ վերաբերմունքի և նույնիսկ շահագործման, այլ ոչ թե հյուրընկալության, ասել է Հռոմի պապը:
