Իրադարձային
-ից
-ը
21:45 • 03.10.21Պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին. վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին:
21:15 • 03.10.21Եվրամիությունը դիտարկում է ռազմական առաքելության ստեղծումն Ուկրաինայում. Die WeltԵվրամիությունը ծրագրում է անկախ ռազմական, ուսումնական առաքելություն ստեղծել «ԵՄ ռազմական խորհրդատվական և ուսումնական առաքելություն Ուկրաինայում» (EUATM) խորագրով:
20:07 • 03.10.21Կանարյան կղզիներում ակտիվացած հրաբխուխը նոր թափով է սկսել ժայթքել (տեսանյութ)Կանարյան կղզիներից մեկում ակտիվացած հրաբուխն սկսել է ժայթքել սեպտեմբերի 19-ին: Մինչ օրս ավելի քան 6000 բնակիչ ստիպված տարհանվել է հարակից շրջաններից:
19:32 • 03.10.21Բաքուն իրանական զորավարժություններին պատասխանում է Նախիջևանում Թուրքիայի հետ համատեղ ուսումնավարժանքներով«Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում շարունակվում են համատեղ ուսումնական միջոցառումները: Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով զորավարժությունները:
18:51 • 03.10.21Միլանում ավիավթար է տեղի ունեցել. 8 մարդ մահացել էԱվիավթար է տեղի ունեցել Իտալիայի Միլան քաղաքի հարավ-արևելյան մասում. ոչ մեծ տեսակի Piper մասնավոր օդանավն ընկել է վերանորոգման մեջ գտնվող կայանատեղիի շենքի վրա՝ «Սան-Դոնատո» մետրոյի կայարանի մոտակայքում:
18:22 • 03.10.21Բարսելոնայում անկախության հարյուրավոր կողմնակիցներ երթ են իրականացրելՀավաքվածները երթ են իրականացրել՝ հիշելով հանրաքվեից հետո Կատալոնիայում տեղի ունեցած զանգվածային բախումներն ու դրանց հետևանքով տուժածներին:
17:52 • 03.10.21ՀՀ վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց ԼիտվաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, պաշտոնական այցով (հոկտեմբերի 3-4, Վիլնյուս և Կաունաս քաղաքներ) ժամանեց Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։
17:32 • 03.10.21Երկրի հյուսիս-արևմուտքում իրավիճակը պետք է կարգավորվի առանց օտարերկրյա միջամտության. Իրանի գերագույն առաջնորդԻրանի հյուսիսարևմտյան շրջանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է կարգավորվեն այնպես, որ բացառվի օտար բանակների միջամտությունն ու ներկայությունը տարածաշրջանում:
16:27 • 03.10.21ԱԺ նախագահը շնորհավորանք է հղել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՀայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը, տեղեկացնում է
16:23 • 03.10.21Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2, այնուհետև կնվազի 4-6 աստիճանովՀայաստանի տարածքում հոկտեմբերի 3ի ցերեկը, 78ն՝ առանձին շրջաններում, հոկտեմբերի 46ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Քամին կլինի հարավարևելյան՝ 510 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է ք
15:56 • 03.10.21Վրաստանի ԿԸՀ-ն հաշվել է 100% քվեաթերթիկները. Թբիլիսիի քաղաքային խորհրդում 6 կուսակցություն կլինի. համազգային ընտրություններում առաջատարը իշխող «Վրացական երազանքն» էՎրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների 100 տոկոս քվեաթերթիկները: Քվեարկության արդյունքների համաձայն՝ սակրեբուլոյում ներկայացված կլինի 6 կուսակցություն:
15:29 • 03.10.21Իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել. Իրանի ԱԳ նախարարը՝ Սյունիքում ստեղված իրավիճակի մասինԴիվանագիտական ճանապարհով այդ հարցի առնչությամբ մեր մտահոգությունը փոխանցեցի, հստակ ասացի, որ եթե ի վերջո որոշվել է հարկեր գանձել, սահմանափակումներ ստեղծել, ապա դիվանագիտական խողովակներով, դեսպանատան միջոցով մեզ պետք է տեղեկացնեք:
15:08 • 03.10.21Թուրքիայի Զինուժը սկսել է նորագույն ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառելԹուրքիայի Զինված ուժերը սկսել է ինքնավար ցամաքային մեքենաներ կիրառել մարտական և ոչ մարտական վտանգավոր գործողությունների իրականացման համար:
14:35 • 03.10.21Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը և կարծում է, որ դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումը կարող է արդյունավետ լինել:
14:13 • 03.10.21Իրանցի պատգամավորն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել իրանցի վարորդներին և խուսափել հարևանների հետ թշնամությունիցԻրանցի պատգամավոր, իրավաբան Մոհամմադ Ռեզա Միրթաջոդինին կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իռացիոնալ խիստ վերաբերմունքն իրանցի վարորդների նկատմամբ:
