Իրադարձային
-ից
-ը
15:27 • 27.08.21Արշակ Կարապետյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին, կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման շուրջՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին:
15:12 • 27.08.21Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբԽոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:
15:00 • 27.08.21Երևանի ևս 12 փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույցներԱյսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը կիրականացվի հետիոտների կողմից կարգավորվող լուսացույցի ազդանշաններով։
14:51 • 27.08.21Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են ՄիլանումԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում: Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել Է նախկին վարչապետի ներկայացուցիչը, 84-ամյա քաղաքական գործչի ինքնազգացումը բավարար Է:
14:45 • 27.08.21Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգումՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։
14:33 • 27.08.21Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն ԲալյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
14:33 • 27.08.21Թալիբները ՄԱԿ-ին խնդրել են պարենային օգնություն ցուցաբերել Աֆղանստանին«Թալիբան» ահաբեկչական շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավարը Դոհայում հանդիպում Է ունեցել Պարենավորման համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիսլիի հետ և քննարկել Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը:
14:06 • 27.08.21ՓԾ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, մատնանշել թերություններ և հանձնարարել դրանք վերացնել սեղմ ժամկետներում. ԱԻՆՓԾ ղեկավարը հանձնարարել է շարունակել ուշադրության տակ պահել նաև COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները:
14:02 • 27.08.21Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների մասնակցությամբ (տեսանյութ)Միգրանտները զանգվածային ծեծկռտուք են սարքել մոսկովյան հոսթելներից մեկում, կատարվածի տեսանյութը հրապարակվել է համացանցում:
13:59 • 27.08.21Արագածոտնի մարզում` «Տառերի պուրակ»-ի մոտ Ford-ում հրդեհ է բռնկվել, այն դարձել է ոչ շահագործելի. Shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
13:49 • 27.08.21ԱՆ-ն պետական կառույցների աշխատակիցների պատվաստումների գործընթացի վերաբերյալ վիճակագրություն չի իրականացնումԿորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի վիճակագրությունը վարվում է ըստ առանձին ռիսկի խմբերի:
13:43 • 27.08.21Լարված իրավիճակ սահմանին. պակիստանցի զինվորականները կրակ են բացել սահմանը հատել փորձող աֆղանների ուղղությամբՊակիստանյան ուժերը կրակ են բացել մի խումբ աֆղանների ուղղությամբ, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մուտք գործել երկիր՝ Պակիստանի հյուսիսարևմտյան սահմանային անցակետից:
13:37 • 27.08.21Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայկական կողմին փոխանցել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է եղել. ՀՀ ԱԱԾՃանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
13:17 • 27.08.21Թալիբները որոշել են արգելել աֆղաններին երաժշտություն լսել«Թալիբան» շարժումը ցանկանում է արգելել երաժշտություն լսելն Աֆղանստանում, սակայն փորձում է բնակիչներին համոզել հրաժարվել երաժշտություն լսելսուց առանց պետական ճնշման:
13:00 • 27.08.21Արցախում կորոնավիրուսով վարակվել է ևս 13 մարդ, այդ թվում՝ փոքր տարիքի երեխաներՕգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Դրականների թվում կան նաև փոքր տարիքի երեխաներ: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
