Իրադարձային
-ից
-ը
22:22 • 23.08.21Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն, Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ. Էրիկ Ալեքսանյան«Ցանկանում եմ շատ հստակ մի բան ֆիքսեն բոլորը՝ ոչինչ չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվելու։ Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն։ Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ»,- գրել է Ալեքսանյանը։
22:15 • 23.08.21Պենտագոնում հայտնել են, որ Աֆղանստանից տարհանման գործընթացում ներգրավված է 18 ինքնաթիռԱՄՆ իշխանություններն Աֆղանստանից տարհանման համար այս պահին ներգրավել են 18 ինքնաթիռ:
21:20 • 23.08.21Մարոկկոյի իշխանությունները երկարաձգել են արտակարգ սանիտարական դրության ռեժիմըՄարոկկոյի իշխանությունները օգոստոսի 23-ից երկարաձգել են արտակարգ սանիտարական դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2020 թվականի մարտի 20-ին՝ կորոնավիրուսի պանդեմիայի տարածմանը հակազդելու համար:
21:05 • 23.08.21Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է այրվելՕգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
20:31 • 23.08.21Արշակ Կարապետյանը ռուս պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակըՕգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ Պատրիոտ կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
20:09 • 23.08.21Շուտով կսկսվի Պառավաթումբ, Հաղորտի համայնքների ճանապարհների ասֆալտապատման գործընթացը. Արցախի նախագահԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
20:00 • 23.08.21Այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾՄինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։
19:40 • 23.08.21«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել են Արցախի բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
19:22 • 23.08.21Երևանում «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն. վերջինս հոսպիտալացվել է. shamshyan.comՕգոստոսի 23-ին, ժամը 13։30-ի սահմաններում ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյանների փողոցի թիվ 35/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Սարգիս Հովակիմյանին։
18:31 • 23.08.21Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերԿոմիտեի նախագահը վստահեցրել է նաև, որ քրեական գործերով ցուցաբերվող միջազգային իրավական օգնությունն այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ, ինչն էլ ավելի կնպաստի հանցավորության դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
17:57 • 23.08.21Ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործԴեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հերթապահ բուժանձնակազմը:
17:48 • 23.08.21ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է 2022թ.-ին Հայաստանի նախագահության ներքո մշակվող առաջնահերթությունների մասինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջնահերթությունները 2022 թվականին Հայաստանի նախագահության ներքո գտնվում են մշակման փուլում:
17:33 • 23.08.21Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է գովազդային երկաթյա սյանը․ պապը, տատը և 2 թոռները տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.comՎթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
17:32 • 23.08.21ՀԱՊԿ-ի երկրներում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման որոշումը համաձայնեցում Է պահանջում. Ստանիսլավ ԶասԱֆղանստանին հարևան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման հնարավորության հարցը պետք Է համաձայնեցվի, այդ թեման կարգավորվում Է կազմակերպության կանոնադրությամբ:
17:29 • 23.08.21Գորիսի որոշ թաղամասերում ջրամատակարարումը կդադարեցվի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սթ օգոստոսի 24ին ժամը 10001800ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Գետափնյա
