Իրադարձային
-ից
-ը
14:40 • 26.02.26Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանովԵրևանում փետրվարի 26-ի ցերեկը սպավում է անձրև։ Փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
14:20 • 26.02.26Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմինԴատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
13:35 • 26.02.26Հասցեներում, որտեղ նախատեսվում էր 17 ժամյա ջրամակատարարում, ժամերի ավելացում կլինի, «Վեոլիա ջուր»-ը գրաֆիկ փոխելուց առաջ Ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել. կոմիտեի նախագահՂալամքարյանը շեշտեց, որ նույն ժամանակացույցը՝ 3 փողոցների տարբերությամբ, հրապարակվել է նաև անցյալ տարվա նոյեմբերին, ու այսպիսի աղմուկ չի առաջացել: Ըստ նրա՝ նախընտրական շրջանն է պատճառը, որ նման թեմաները ոմանց կողմից օգտագործվում են:
13:15 • 26.02.26Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակումՈւկրաինային են փոխանցվել 1,000 զոհված ուկրաինացի զինվորների մարմիններ
12:52 • 26.02.26Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքըSա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի ողջ ծովային գոտուն։
12:43 • 26.02.26Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժածՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
09:44 • 26.02.26ԱՄՆ դրոշով մոտորանավակը ներխուժել է Կուբայի ջրեր և կրшկ բացելԿուբացի սահմանապահները պատասխան կրակով ոչնչացրել են նավի վրա գտնվող չորս անձի
09:04 • 26.02.26ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:17 • 25.02.26Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենահզոր M դասի բռնկումըՄասնագետների կարծիքով՝ այս բռնկումը Երկրի համար սպառնալիք չի ներկայացնում։
21:20 • 25.02.26Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվումԴեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է անասնագոմի և խոտի սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել։
20:27 • 25.02.26Արցախի պողոտայում բшխվել են «Nissan Teana»-ն, «Opel Astra»-ն և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավnրներՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
17:04 • 25.02.26Վրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի երկրում մնալու ժամկետըՈվքեր Վրաստան են ժամանել մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը, կարող են երկարաձգել իրենց կեցության ժամկետը մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը
16:40 • 25.02.26Ucom-ը Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (լուսանկարներ)Ookla® Speedtest Intelligence® հարթակի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի նույն տվյալների հիման վրա Ucom-ը ստացել է նաև հետևյալ մրցանակները․ «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» (Best Mobile Gaming Experience) և «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» (Best Internet Gaming Experience)։
16:37 • 25.02.26Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանՊաշտոնական այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
16:20 • 25.02.268 տարում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Սամվել Կարապետյանի կողմից (տեսանյութ)Սամվել Կարապետյանի ներդրումը մեծ է նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում։
