Իրադարձային
-ից
-ը
15:07 • 25.02.26Տոկիոյում իրականացվել է թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքըՄեքենան նախատեսված է երեք հոգու համար և կարող է անցնել 15-ից 40 կմ տարածություն։
14:55 • 25.02.26«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված Երևանում ջրամատակարարման նոր ժամանակացույցի սահմանումըՀարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել:
14:33 • 25.02.26Իրանում լրտեսական սարքավորումների սկանդալի կենտրոնում հայտնված նիդեռլանդացի դիվանագետը փախուստի է դիմելԴիվանագետի ուղեբեռում հայտնաբերվել են լրտեսական նպատակներով օգտագործվող արգելված սարքավորումներ:
14:31 • 25.02.26Ստացվում է, որ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մարզաբնակ մեր հայրենակիցները ջուր կունենան օրական ընդամենը մի քանի ժամ. Գառնիկ ԴանիելյանՍտացվում է, որ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մարզաբնակ մեր հայրենակիցները ջուր կունենան օրական ընդամենը մի քանի ժամ։ Ջրամատակարարման կրճատումից ահռելի վնասներ կկրեն նաև մեր տնտեսվարողները։
14:28 • 25.02.26Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենՄշակութային ցեղասպանության քաղաքականությունը դրսևորվում է հենց նման գործողություններով՝ նպատակ ունենալով վերաձևակերպել տարածքի ինքնությունը և կտրել այն իր պատմական արմատներից։
14:13 • 25.02.26Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, դա անելը զուտ սեփական աթոռը պահելու համար՝ ծայրահեղ բարոյազուրկ դրսևորում. Մանե ԹանդիլյանԹոշակառուները, ամբողջ հասարակությունը պետք է հասկանան, որ կարճաժամկետ պոպուլիստական քայլերն իրենց հետևում թաքցնում են վտանգներ, որոնք կհանգեցնեն լուրջ խնդիրների մեր պետության և ամբողջ բնակչության համար, իսկ դրա գինը հազարապատիկ բարձր է, քան 10 000 դրամը։
13:54 • 25.02.26Ողջ հանրապետությունում սպասվում են ձյան տեսքով տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանովԵրևան քաղաքում փետրվարի 25-ի և մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ին սպավում է անձրև։ Փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
13:21 • 25.02.26Ղազախստանում Սու-30ՍՄ է կործшնվելՕդաչուները ողջ են, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
13:08 • 25.02.26Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից հափշտակվել է ավելի քան մոտ 141 հազար դոլարԳործին կարող են առնչություն ունենալ նախագահի աշխատակազմի մի քանի աշխատակիցներ։
12:54 • 25.02.26Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունումՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
12:33 • 25.02.26Կուբանում կանխվել է ահшբեկչություն ռшզմական օդանավակայանումՏղամարդը պատրաստվում էր հրկիզել ինքնաթիռ՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության առաջադրանքով։
11:37 • 25.02.26Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է ԼեհաստանՆա հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահի հետ։
10:54 • 25.02.26Բրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացելԸնդհանուր առմամբ 36 մարդ դեռևս համարվում է անհայտ կորած:
10:24 • 25.02.26Պոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծելԸստ արքեպիսկոպոսի՝ սա կամրապնդի Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքերը: Մաշալյանն առաջարկել է նաև սահմանել Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ։
10:14 • 25.02.26Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշթեյնի հետ կապերի պատճառով«Հսկայական սխալ էր ժամանակ անցկացնել Էփշթեյնի հետ»,- ասել է Գեյթսը:
