Իրադարձային
-ից
-ը
16:33 • 24.02.26Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, Աբովյանի տարածաշրջանում՝ անձրևՀարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:30 • 24.02.26Ինձ դիմում են արցախցիները՝ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման խնդրով. ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս. ԴանիելյանՎստահ եմ, որ լուծում գտնելը և այսպիսի ոչ մեծաքանակ բնակչությանը պատշաճ սպասարկելը խրթին հարց չէ։ Նման աննախադեպ հերթերի դեպքում կարելի է ընդլայնել անձնագրային բաժինները, համալրել անձնակազմը։
14:38 • 24.02.26103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան253 օրը աննկատ չեն անցել, հեշտությամբ չեն անցել, բայց մենք դրանք պատվով ենք անցել։
14:18 • 24.02.26Բալիում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի բարձրագույն մակարդակԳործակալությունը տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արել ցուցաբերել զգուշություն:
13:29 • 24.02.26ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերըԿԸՀ թվային գործիքակազմերին է համապատասխանեցվել «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը սահմանելու մասին» N 3-Ա որոշումը։
13:27 • 24.02.26Պարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԱնդրադառնալով պարգևավճար ստանալուն՝ Արթուր Նահապետյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են, ու ինքը նույնպես ստացել է:
13:10 • 24.02.26Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով` Դավիթ Վարդանի Մաթևոսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,-ասված է որոշման մեջ:
12:58 • 24.02.26Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՔամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ։
12:47 • 24.02.26Մեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետոԻշխանությունները հայտնել են, որ իրականացված հատուկ գործողության և դրան հաջորդած բռնությունների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել:
12:45 • 24.02.26Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. Hetq.amՖոնդը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, իսկ 2024-ից մինչ օրս՝ ՊԳԿԿ-ն:
12:32 • 24.02.26Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրըԱյս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։
12:08 • 24.02.26Մերսման սրահի անվան տակ սեռшկան բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել ենԻրավապահները պարզել են, որ մերսման սրահը փաստացի պատկանում է մարզերից մեկի բնակիչ 42-ամյա Հենզել Պ․-ին։
11:50 • 24.02.26Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննությունԱռաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
11:47 • 24.02.26Այն մշակութային արժեքները, որոնք կրոնական են, առհասարակ օտարման ենթակա պետք է չլինեն. Լիլիթ ԳալստյանՄայր Աթոռը ներկայացնող տարբեր հոգևորականներից տեսակետներ հնչեցին, որ իրենք ընդհանրապես դեմ են պաշտամունքային կառույցների որևէ կերպ օտարման ենթակա լինելուն:
11:44 • 24.02.26Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակըՄտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:
