Իրադարձային
-ից
-ը
11:16 • 06.09.21Թալիբներն Աֆղանստանում ամուսնու և երեխաների աչքի առաջ գնդակահարել են 8 ամսական հղի կնոջըԴեպքը տեղի է ունեցել Գոր նահանգում՝ կնոջ ընտանեկան տան մոտ: Աղբյուրը նկատում է, որ սպանությունը կատարվել է Աֆղանստանում կանանց նկատմամբ ճնշումների աճի մասին լուրերի ֆոնին:
10:56 • 06.09.21Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում խաղողի բերքի անվտանգ հավաքումը գիշերօթիկ դպրոցի երեխաների համար. ՌԴ ՊՆԱրցախի Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ օգնություն խնդրելով խաղողի բերքահավաքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
10:52 • 06.09.21Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 26-ամյա վարորդը BMW-ով բախվել է գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. shamshyan.comՄարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել
10:49 • 06.09.21Գրանցվել է 639 դեպք, որից 331-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըՕգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 639 դեպք, որից 331-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 229 հրդեհի, 1 փլուզման...
10:37 • 06.09.21Թալիբների դեմ պայքարը կշարունակվի. Դիմադրության ուժերը հերքել են Փանջշերը գրավելու մասին «Թալիբան»-ի հայտարարությունըՓանջշերի մոջահեդները հերքել են նահանգի գրավման մասին թալիբների հայտարարությունը և հայտարարել պայքարը շարունակելու մտադրության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
10:29 • 06.09.21Սեպտեմբերի 7-ին գազամատակարարման ընդհատումեր կլինեն Երևանում, Կապանում, Կոտայքի մարզի մի շարք համայնքներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի...
10:27 • 06.09.21ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարում Էրեբունի վարչական շրջանումCovid19-ի դեմ պայքարին ուղղված կիրակնօրա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում։
10:17 • 06.09.21Փանջշեր նահանգն ամբողջությամբ գրավված է. «Թալիբան»«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտնել է, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ: Փանջշերը միակ նահանգն էր, որը թալիբների վերահսկողության տակ չէր, թեև ավելի վաղ նրանք հայտնել էին դրա գրավման մասին, գրում է kommersant.ru-ն:
10:13 • 06.09.21Դաժան սպանություն՝ Երևանում. ամուսինը էլեկտրամալուխներով էլեկտրահարելու միջոցով սպանել է կնոջը. shamshyan.comՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Եվգենիա Յ-ն էր։
10:02 • 06.09.21ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանըՍեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում․․․
09:21 • 06.09.21Գյումրիում այրվել են ավտոտնակ, ավտոմեքենա և կենցաղային իրերՍեպտեմբերի 5-ին, ժամը 22:30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է...
19:27 • 05.09.21Քաբուլից հեռանալիս բրիտանական հատուկ ծառայության զինվորականներին հաջողվել է խուսափել թալիբների ստուգումներից՝ փարաջա հագնելովՄեծ Բրիտանիայի օդուժի հատուկ ծառայության (SAS, Special Air Service) մոտ 20 անդամ ստիպված է եղել հարյուրավոր կիլոմետրեր անցնել՝ Աֆղանստանից հեռանալու համար:
18:36 • 05.09.21Զինվորականները ձերբակալել են Գվինեայի նախագահին. ԶԼՄ-ներԳվինեական Guineenews մեդիա պորտալը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնում է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է զինվորականների կողմից:
18:18 • 05.09.21Անհայտ անձն Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հայտնել է Զելենսկու նկատմամբ հնարավոր մահափորձի մասինԱնհայտ անձն Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ հնարավոր մահափորձի ու Գերագույն ռադայի շենքի վրա հնարավոր հարձակման մասին:
17:44 • 05.09.21Խանջյան գյուղում բախվել են Subaru-ն ու Ford-ը, ապա հայտնվել դաշտում, կա վիրավոր. shamshyan.comԱյսօր՝ սեպտեմբերի 5ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում Ժամը 0820ի սահմաններում Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34ամյա Արթուր Սի վարած Ford մակնիշի և Շիրակի
