Իրադարձային
-ից
-ը
20:22 • 04.09.21Խանջյան փողոցում միմյանց են բախվել են 6 ավտոմեքենաներ. վթարի հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է. shamshyan.comԱյսօր ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:
19:34 • 04.09.21Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կառավարական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համարԱդրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կապված ՌԴ ՊՆ զինավանների զորանոցային-բնակարանային համալիր ապահովման կազմակերպման մրցույթի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու հետ։
19:02 • 04.09.21ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտըԱռաջիկա օրերին հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը կլինի շարունակական:
18:20 • 04.09.21Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը, որում եղել է 147 ուղևոր«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Cham Wings ավիաընկերության օդանավը ՝ մեկնարկելով Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը:
17:53 • 04.09.21Ներքին Չարբախ թաղամասում այրվել է տունԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
17:09 • 04.09.21Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 1 հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾԱդրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
16:52 • 04.09.21Շենգավիթ վարչական շրջանում իրականացված ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄCovid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
16:35 • 04.09.21Արմավիր քաղաքում միմյանց են բախվել «ԶԻԼ» և «ԳազԵլ» մակնիշների ավտոմեքենաները. երեք անձ հոսպիտալացվել է. shamshyan.comՓաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
16:10 • 04.09.21Նոր Խաչակապ գյուղում բռնկված հրդեհի պատճառով ծխահարվել է 250 ոչխար, 28 խոշոր եղջերավոր անասուն դուրս է բերվել անասնագոմից. ԱԻՆՍեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
15:45 • 04.09.21Քաբուլի օդանավակայանը կկարողանա առաջիկա օրերին քաղաքացիական չվերթներ ընդունելՄասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
15:33 • 04.09.21Արցախի նախագահը «Արցախի հերոս» կոչում է շնորհել Վարդան Ավետիսյանին, Արթուր Ալեքսանյանին և Սամվել ԳևորգյանինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ․․․
14:36 • 04.09.21Թալիբներն օդ են կրակել և արցունքաբեր գազ օգտագործել Քաբուլում կանանց ցույցը ցրելու համարԲողոքի ակցիաները պայմանավորված են մասնակիցների ապագայի անորոշությամբ. մասնավորապես, կանանց անհանգստացնում են կրթական հնարավորությունների, ինչպես նաև զբաղվածության խնդիրները:
14:14 • 04.09.21ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօր կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակՀանրապետության տարածքում` սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:55 • 04.09.21ԱՄՆ-ը խնդրել է Ֆինլանդիային փախստականներ ընդունել ԱֆղանստանիցՄիացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պեկկա Հավիստոն:
13:51 • 04.09.21Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 83 մարդՎրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2695 պացիենտ: Երկրում վարակից մահացել է 83 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7732 է:
