Իրադարձային
-ից
-ը
22:57 • 03.09.21Լոնդոնում տասնյակ բժիշկներ, ի նշան բողոքի, մեռած են ձևացել J.P. Morgan-ի շենքի առջև (տեսանյութ)Սեպտեմբերի 3-ին բողոքի ակցիան կազմակերպել էին մի խումբ բժիշկներ, որոնք պայքարում են կլիմայի փոփոխության դեմ: Ցույցը երկու շաբաթ տևած բողոքի ակցիաների շարքի մի մասն էր, որն ուղղված էր հանածո վառելիքի արդյունահանմանն աջակցող կազմակերպությունների դեմ:
22:34 • 03.09.21Օդեսայում գողը քնել է դեպքի վայրումՆշվում է, որ 45-ամյա ուկրաինուհին տուն է վերադարձել և իր բազմոցին տեսել անծանոթ մարդու: Անկոչ հյուրը հարբած էր և չէր ցանկանում լքել բնակարանը: Կինը փորձել է տղամարդուց պարզել, թե ինչպես է նա հայտնվել բնակարանում: Այնուամենայնիվ, տղամարդը ոչինչ չի կարողացել բացատրել:
22:19 • 03.09.21«Թալիբան»-ը հայտարարել է Աֆղանստանի լիակատար վերահսկողության մասին. Reuters«Թալիբան» արմատական շարժումը լիակատար վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա, ներառյալ Փանջշիր նահանգը, որտեղ տեղակայված են դիմադրության ուժերը, գրում է Reuters գործակալությունը:
21:45 • 03.09.21Դավիթ Բեկի փողոցում բախվել են Kia Forte և Lexus GS 350 մակնիշի ավտոմեքենաները. վերջինը գլխիվայր շրջվել է. shamshyan.comՓաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
21:27 • 03.09.21Մահացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր ԹոփչյանըԱ․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշան»-ի:
20:58 • 03.09.21ՌԴ ՊՆ-ն հերքում է Շուշիի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունըԸստ ՌԴ ՊՆ հաղորդագրության` ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:
20:55 • 03.09.21Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՂեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով
20:54 • 03.09.21Փանջշիր նահանգի վերահսկողությունն անցել է «Թալիբան»-ին. լրատվամիջոցներՀրատարակությունը նշում է, որ ավելի վաղ նշված նահանգում, որը գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա, տեղի են ունեցել կատաղի ռազմական գործողություններ:
20:40 • 03.09.21Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ նշվում է Մոսկվայի ծննդյան 874-ամյակըՄոսկվան նշում է ծննդյան 874-ամյակը: Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, որ լայնամասշտաբ նշվում է նաև Երևանում։
20:22 • 03.09.21Արթուր Գոյունյանը ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՂեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով
19:44 • 03.09.21Հայ-վրացական սահմանային անցակետերը սեպտեմբերի 3-ից կաշխատեն 12-ժամյա ռեժիմովՆշվում է, որ սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում։
18:46 • 03.09.21ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հետևել են ԱԻՆ ուսումնական վարժանքներին. խաղարկվել է պայմանական երկրաշարժՈւսումնավարժության ընթացքում խաղարկվել է պայմանական երկրաշարժ։
18:37 • 03.09.21Գերմանիայի դեսպանն ասել է՝ ինչու Ուկրաինան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին«Փաստը մնում է փաստ, որ Ուկրաինայում ռազմական հակամարտություն կա: ՆԱՏՕ-ի համար միշտ դժվար է ընդունել նոր երկրներ, որտեղ կան նման հակամարտություններ», - ասել է նա:
18:24 • 03.09.21Հադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾՆրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
18:11 • 03.09.21Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի նոր խմբաքանակԿորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:
