Իրադարձային
-ից
-ը
13:58 • 28.07.21Փհենյանն ու Սեուլը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիսՀարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիս, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ նրանք, մասնավորապես, վերաբացում են սահմանային կապի գրասենյակը։
13:56 • 28.07.21Հայ-ադրբեջանական սահմանին այսօր զոհված զինծառայողը Չինչին գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակիցԽորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
13:55 • 28.07.21«Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարում կաջակցի մահմեդական երկրներին». Պուտին«Կցանկանայի ընդգծել, որ մեր գործընկերները տարածաշրջանային ճգնաժամերի և սոցիալական սուր խնդիրների հաղթահարման, ահաբեկչության և ծայրահեղականության բոլոր դրսևորումներին հակազդելու ջանքերի հարցում կարող են լիովին ապավինել Ռուսաստանի Դաշնության աջակցությանը», - ասված է․․․
13:38 • 28.07.21«ՌԴ-ն անհատույց սպառազինություն և տեխնիկա կտրամադրի Տաջիկստանին». Շոյգու«Շարունակում ենք որակավորված տաջիկ զինվորականների վերապատրաստումը: Պատրաստում ենք նրանց ինչպես մեր ռազմական բուհերում, այնպես էլ 201-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում»,- հավելել է նախարարը:
12:47 • 28.07.21Աֆղանստանի բանակը վերջին 1 օրում ոչնչացրել է «Թալիբան» շարժման 189 զինյալներիՆշվում է, որ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի ստորաբաժանումները հաջող գործողություններ են իրականացրել Քանդահար, Զաբուլ, Գերատ, Ջաուզջան և Գիլմենդ նահանգներում: Նրանք հայտնաբերել և վնասազերծել են գրոհայինների կողմից տեղադրված 32 ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
12:43 • 28.07.21Ռազմական փորձագետը հայտնել է, թե Ռուսաստանն ինչպես կարող է պաշտպանել Դոնբասը թուրքական անօդաչուներիցՌուսական «Национальная оборона» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր և Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն նշել է, թե ինչպես Ռուսաստանը կարող է պաշտպանել Դոնբասն Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչուներն օգտագործելուց:
12:39 • 28.07.21Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան ԼաքոտԴեսպանը նշել է, որ այս իրադարձությունները առաջացնում են ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ դրանով հրադադարը խախտվում է, ինչի հետևանքով Հայաստանի սահմանների անվտանգային վիճակի վատթարացում է գրանցվում:
12:34 • 28.07.21Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մտադրության մասին«Չնայած այս ամենին` մեր գաղափարը մեկ ազգ, երկու պետությունն է: Եվ այդպես կլինի միշտ: Այդ հարցով բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
12:17 • 28.07.21«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի. յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոսքը». Թուրքիայի խորհրդարանի նախագահ«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կկապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ: Բացի այդ, կստեղծվի տրանսպորտային միջանցք Թուրքիայի և ասիական երկրների միջև: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, և յուրաքանչյուր կողմ պետք է պահպանի իր խոսքը: Միջանցքը պետք է բացվի», - ասել է Շենթոփը:
12:10 • 28.07.21Պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք ՀԱՊԿ երկրների սահմանների անվտանգության ապահովման համար. Շոյգուն հայտնել է Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունների մասինՌուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը համալիր զորավարժություններ կանցկացնեն` Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի զորակազմի դուրս բերման ֆոնին:
12:00 • 28.07.21ՊՆ-ն հրապարակել է հուլիսի 28-ին զոհված զինծառայողների անուններըՄարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։
11:51 • 28.07.21ՌԴ միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է, շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել․ՀՀ ՊՆՇփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
11:48 • 28.07.21Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար»«Որպես առաջին քայլ՝ մենք եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև»,- ասել է Շենթոփը: Ըստ նրա, «ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, քայլեր են ձեռնարկվում ռազմական ոլորտում համագործակցության ուղղությամբ»:
11:48 • 28.07.21Հնդկաստանում ջինսե տաբատ հագնելու համար հարազատները ծեծելով սպանել են 17-ամյա աղջկան«Երեկոյան ծեսի ժամանակ նա ջինսե տաբատ էր հագել։ Երբ նրա տատն ու պապը բարկացան նրա հագուստի վրա, Պասվանը հակադարձեց՝ ասելով, որ դրանք կարել են հագնելու համար, ուստի չի պատրաստվում հանել»,- պատմել է աղջկա մայրը։ Նրա խոսքով՝ խոսակցությունից հետո վեճ է ծագել, որի ընթացքում պապն ․․․
11:39 • 28.07.21Վարդենիսում կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է, կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, ի՞նչ խոստման դիմաց․ Թագուհի ԹովմասյանԱյս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:
