Իրադարձային
-ից
-ը
11:42 • 28.05.21Ադրբեջանի հերթական զառանցանքն է. ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ կրակելու մասին լուրերըՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջևանի …
11:42 • 28.05.21«Եկեք Շուշի այցելելով Շուշիում նոր տոն անցկացնենք». ԷրդողանԹյուրքական խորհրդի նախագահների գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռամադանից հետո այցելելու է Շուշի: Այս մասին գրում է «Միլլիյեթ» պարբերականը:
11:33 • 28.05.21Թուրքական ուժերը թիրախավորում են Իրաքի հյուսիսում քրիստոնյաներին պատկանող տներն ու եկեղեցիները. RudawԹուրքական ուժերն անցյալ ամիս սկսված իրենց ռազմական գործողությունների շրջանակում թիրախավորել են Իրաքի հյուսիսում գտնվող մի քանի գյուղեր, գրում է քրդամետ Rudaw -ն և հավելում, որ վնասվել են տեղի քրիստոնյաներին պատկանող տներն ու եկեղեցիները։
11:31 • 28.05.21Չինաստանում երկու տարբեր կենդանաբանական այգիներում վագրերը հոշոտել են աշխատակիցներինԱռաջին հարձակումը տեղի է ունեցել կիրակի՝ Անհոյ նահանգի Չժանգոնշան կենդանաբանական այգում, հաղորդում է Global Times պետական թերթը: Թերթի տվյալներով վագրը կենդանաբանական այգու 55-ամյա աշխատակցին հոշոտել է վանդակը մաքրելու ժամանակ։
11:29 • 28.05.21Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպքԱրցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2751 դեպք: Կատարվել է 25 231 թեստավորում:
11:17 • 28.05.21Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի ինքնիշխանությանն ու ամբողջականությանն ուղղված սպառնալիքի առկայության մասինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքում նշել է, որ ներկայում ուղիղ սպառնալիք կա երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
11:12 • 28.05.21Մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին․ ՓաշինյանԱյս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է։ Այն մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի …
11:07 • 28.05.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 222 513 է, մահվան դեպքերինը՝ 5504Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 513-ի:
11:07 • 28.05.21ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Գազայում 11-օրյա հակամարտության ընթացքում տեղի ունեցած խախտումները հետաքննելու որոշում է ընդունել. Իսրայելը չի աջակցելՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը համաձայնել է բաց միջազգային հետաքննություն սկսել Գազայում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև 11-օրյա հակամարտության ընթացքում տեղի ունեցած խախտումների, ինչպես նաև օկուպացված պաղեստինյան տարածքներում և Իսրայելում «համակարգված» չարաշահման դեպքերի վերաբերյալ։
11:06 • 28.05.21Հայաստանի անվտանգության ու գերիշխանության ամրապնդումը անհետաձգելի հրամայական է․ Արամ Ա (տեսանյութ)Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը պատգամ է հղել մայիս 28-ի և Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ․․․
11:03 • 28.05.21Հս․ Կորեայում տղամարդը «հակասոցիալիստական գործողությունների» համար 500 մարդու, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների աչքի առջև գնդակահարվել է․ ԶԼՄ-ներԹերթը նշում է՝ «հակասոցիալիստական գործողությունների» համար մեղադրվող տղամարդու՝ Լիի ընտանիքը ստիպված է եղել 500 հոգանոց խմբի առաջին շարքում ականատես լինել վերջինիս գնդակահարությանը, որը տեղի է ունեցել նրա ձերբակալությունից 40 օր անց։ «Սա հակասոցիալիստական գործողությունների համար․․․
11:02 • 28.05.21Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառովՄԱԿ-ում Բելառուսի մշտական առաքելությունը բողոքի նոտաներ է ուղարկել 8 երկրի առաքելություններին, որոնք հայտարարություն են տարածել Ryanair չվերթի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է մշտական առաքելության ղեկավար Վալենտին Ռիբակովը, գրում է EurAsia Daily-ն:
10:58 • 28.05.21ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. ԲլինկենԱմերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում կողմերին աջակցելու հանձնառությանը:
10:52 • 28.05.21Այսօր ՀՀ-ն ողջ հայության միահամուռ կամքի կարիքն ունի. կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ Հայաստան. Արցախի ԱԺ նախագահ1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Այն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 ․․․
10:51 • 28.05.21Բայդենը պատրաստվում է ավելացնել ռազմական ոլորտի բյուջեն՝ Չինաստանին և Ռուսաստանին դիմակայելու համարՋո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ ռազմական գերատեսչության 715 միլիարդ դոլար արժողությամբ բյուջեն կօգնի արդիականացնել միջուկային զինանոցը՝ Չինաստանին զսպելու, ինչպես նաև ռազմական հնարավորությունները զարգացնելու նպատակով։
