Իրադարձային
-ից
-ը
20:39 • 27.05.21Եթե չօգտագործենք համավարակի համար համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը ու չպատվաստվենք, աշնանը գուցե կանգնենք նոր ալիքի խնդրի առջև. Անահիտ ԱվանեսյանԱյցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը եղել է Վանձորի թիվ 1 պոլիկլինիկայում, ծանոթացել տեղի պայմաններին, հետաքրքրվել պատվաստման գործընթացով, ինչպես նաև պատասխանել աշխատակիցների հարցերին:
20:08 • 27.05.21Ռուսաստանը թույլ չի տվել Austrian Airlines ավիաընկերության չվերթն իրականացնել՝ շրջանցելով Բելառուսի օդային տարածքըՌուսական կողմն ավստրիական Austrian Airlines ավիաընկերության՝ Վիեննա-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավին չի թույլատրել շաժվել այլ երթուղով, որը չի անցնում Բելառուսի օդային տարածքով:
20:06 • 27.05.21Հայ զինվորների են գերեվարել Հայաստանի տարածքից, իսկ ԱՄՆ դեսպանը գրառում է կատարում սերֆինգի մասին. Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը անտարբերության համար քննադատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանըԱմերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությանն ու մասնավորապես՝ դեսպան Լին Թրեյսիին հայ զինվորների գերեվարման հարցին չանդրադառնալու և անտարբերություն դրսևորելու համար:
19:42 • 27.05.21Վաղարշակ Հարությունյանը Արմեն Սարգսյանին տեղեկություններ է հայտնել հայ զինծառայողների գերեվարվելու վերաբերյալՀանրապետության նախագահն անհետաձգելի է համարել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, համապատասխան բոլոր մարմինների, հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների
19:32 • 27.05.21DisruptHR համաշխարհային հաջողված շարժումը մեկնարկեց Երևանում (տեսանյութ)DisruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեցին գործընկերները՝ Ամերիաբանկը և Արմենիա Վայն ընկերությունը։
19:19 • 27.05.21ՀՀ-ն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով պաշտպանելու համար. ԱԳ նախարարի տեղակալԱվետ Ադոնցը ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում
18:55 • 27.05.21Երևանի Ամերիկյան փողոցում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
18:48 • 27.05.21Ադրբեջանում ժամկետային զինծառայող է մահացելՊաշտոնական տեղեկություններով՝ մահացել է զինծառայող Գորխմազ Սադիգով Էլշադը: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն:
18:00 • 27.05.21Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները կարող են այդ մասին դիմում ներկայացնել մինչև հունիսի 10-ը. ԿԸՀԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։
17:54 • 27.05.21Մեր պահանջը բավարարվել է. երեկոյան տեղի կունենա ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ԱԽ նիստ. Էդմոն Մարուքյան«Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր պահանջը բավարարվել է. նիստը տեղի կունենա երեկոյան»,- գրել է նա:
17:40 • 27.05.21Շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ. առաջարկը փոխշահավետ է. Նիկոլ Փաշինյան«Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է և իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- գրել է նա։
17:31 • 27.05.21Արարատ Միրզոյանը գործընկեր խորհրդարանների նախագահներին կոչ է արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձը և ադրբեջանական կողմի դուրս բերումը ՀՀ տարածքիցՆախազգուշացրել եմ, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը։
17:31 • 27.05.21«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դռները պետք է բաց լինեն Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում` Վրաստանի համար». Լեհաստանի նախագահՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դռները պետք է բաց լինեն Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում `Վրաստանի համար: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան` Թբիլիսիում իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո, գրում է Грузия Онлайн պորտալը:
17:21 • 27.05.21Տարհանվել է ավելի քան 1,5 մլն մարդ. Հնդկաստանում առնվազն 10 մարդու կյանք խլած «Յաաս» ցիկլոնի ավերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով (տեսանյութ)Հնդկաստանում առնվազն 115 մարդու կյանք խլած «Տաուկտաե» ցիկլոնից մեկ շաբաթ անց երկրի արևմտյան Բենգալիա և Օդիշա նահանգներում մոլեգնել է «Յաաս» ցիկլոնը. հազարավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, հայտնի է 10 զոհի մասին, հաղորդում է CNN-ը։
17:10 • 27.05.21Մայիսի 28-ին՝ ժամը 8.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար Սարդարապատի հուշահամալիրի մուտքը փակ կլինիՀայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված
