Իրադարձային
-ից
-ը
08:39 • 14.06.21Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆթալի ԲենեթըՆոր կաբինետը ձևավորվել է «Յեշ աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի հետ կոալիցիայում։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Բենեթը վարչապետ կլինի առաջիկա երկու տարիների ընթացքում, ապա այդ պաշտոնը Լապիդին կզիջի երկու տարով՝ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները:
23:21 • 13.06.21«Դա թերևս միակ բանն է, որի շուրջ համաձայն եմ Պուտինի հետ». Բլինկենը՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների՝ ամենացածր կետում լինելու մասինԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համաձայնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որի համաձայն՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վերջին տարիների ամենացածր կետում են։
22:58 • 13.06.2128 մլն դոլար. Blue Origin-ն աճուրդում վաճառել է Ջեֆ Բեզոսի հետ տիեզերք թռչելու տոմս (տեսանյութ)Ամերիկյան Blue Origin ավիատիեզերական ընկերությունը, որը ստեղծել է Amazon առցանց խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, 28 միլիոն դոլարով աճուրդի է հանել և վաճառել New Shepard տիեզերանավով տիեզերք թռչելու տոմս:
22:36 • 13.06.21«Ոգևորված ձայնով ասում էր՝ մամ, մենք հաղթելու ենք, չնեղվես, ես ապահով տեղում եմ. զոհվեց պատերազմի ավարտի հայտարարությունից հետո. երազանքները կիսատ մնացին». մայրը՝ նահատակված Սարգիս Թոմբուլյանի մասինՄիշտ աղոթում էի, զանգում էի, ասում էի՝ Սաք ջան, ուզում եմ մեր մայրական աղոթքները, օրհնանքները թողնեմ...
21:29 • 13.06.21«Ոչ մի երաշխիք չկա, որ ես կկարողանամ փոխել մարդու վարքը կամ երկրի վարքը». Բայդենը Պուտինին ավտոկրատ է անվանելԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ չի կարող երաշխավորել Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը և միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ավտոկրատ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
21:20 • 13.06.21Մեր տղաներից մեկի մոտ էլ նռնակ է եղել, կալցոն քաշել է, ասել է կամ սաղիս պայթեցնում եմ, կամ էլ տեղներդ հանգիստ կանգնեք. Տեղի համայնքապետը՝ ադրբեջանցիների հետ միջադեպի մասին«3,5 ժամ բանակցությունների արդյունքում տեխնիկան հետ է բերվել, լարվածություն առաջացավ, մեր տղաները քաշքշեցին, մի կերպ հետ բերեցինք: Գյուղում ամբողջ երիտասարդությունը լցվել էր այնտեղ»,-ասաց նա և նշեց, որ հիմա նորմալ է և վիճակը հանգիստ է:
20:52 • 13.06.21Խոշոր ավտովթար Երևանում, Mazda-ն CPS բենզալցակայանի մոտ բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. Shamshyan.comՈստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
20:05 • 13.06.21«Սա մրցույթ չէ». Բայդենը բացատրել է Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսից հրաժարվելըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է հունիսի 16-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում կայանալիք բանակցություններից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիս հրավիրելուց հրաժարվելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
19:19 • 13.06.21«ՌԴ-ն «կծել է» իրական խնդիրների մի մաս, որոնք նրա համար ծամելը դժվար է». Բայդենը նշել է այն խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են համատեղ աշխատելՆա հավելել է՝ Լիբիայում պետք է ճանապարհներ բացել, որպեսզի հնարավոր լինի մուտք գործել և պարենային, տնտեսական օգնություն տրամադրել մի բնակչության, որն իրական խնդիրներ ունի։ Բացի այդ, նա սկսել է խոսել համագործակցության մի քանի այլ ոլորտների մասին։
17:23 • 13.06.21«Դրանք լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում մարդկանց համար և խնդիրներ են կուտակում ապագայի համար». Շվեյցարիան կարող է արգելել թունաքիմիկատների օգտագործումըՇվեյցարիան կարող է դառնալ թունաքիմիկատների օգտագործումն արգելող աշխարհում երկրորդ երկիրը։Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ այս հարցի շուրջ երկրում հանրաքվե է անցկացվում:
16:51 • 13.06.21Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Իլոն» անունով մարդը մարդկանց կառաջնորդի դեպի Մարս․ Business Insider (լուսանկար)Այդ հայտարարությունն անելիս Մասկը, հավանաբար, չի իմացել, որ «գիտահանրամատչելի գրքում իր ճակատագիրը վճռված է եղել դեռ 1953-ից», գրում է Business Insider-ը՝ նշելով, որ գերմանացի և ամերիկացի տիեզերագնաց և տիեզերական ճարտարապետ Վերներ ֆոն Բրաունի՝ հիշյալ թվականին լույս տեսած․․․
16:45 • 13.06.21Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել. ԵԱՀԿ ԺՀՄԻԳԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած ուսումնասիրությունում առավելապես ներկայացվում են այն նախադրյալները, քաղաքական համատեքստը, իրավական դաշտն ու ընտրական համակարգը, որում տեղի են ունենալու ընտրությունները:
16:29 • 13.06.21Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը (լուսանկարներ)Ինչպես նշում է պարբերականը, թագավորական արարողակարգի համաձայն՝ թագավորական ընանիքի անդամները միջոցառմանը պետք է ժամանեն վերջինը և հեռանան առաջինը, այսինքն՝ բրիտանական Քորնուել քաղաքում մատուցված ընթրիքին հրավիրված բոլոր հյուրերը պետք է ներկայանային նախքան 95-ամյա․․․
16:26 • 13.06.21«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում ակտիվ հանդիպումներ է ունենում ընտրողների հետ (լուսանկարներ)«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում հունիսի 13-ին շարունակում է նախընտրական քարոզարշավը:

