Իրադարձային
-ից
-ը
13:40 • 26.04.21«Այժմ աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ. այն կամրապնդի Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն». ԱլիևԱդրբեջանը մտադիր է կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ:
13:20 • 26.04.21«Կա մշտական սպառնալիք». Զելենսկին Financial Times-ի հետ հարցազրույցում` ռուսական զորքերի մասինՉնայած Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի դուրսբերմանը, Ռուսաստանի Դաշնությունից մշտական սպառնալիք կա: Financial Times-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ապաշրջափակումն անվանելով Ուկրաինայի ու նրա դաշնակիցների «փոքր հաղթանակ»:
13:14 • 26.04.21Նիկոլ Փաշինյանը յուրացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը․ անհապաղ պետք է հարուցել քրեական գործ, դիմել դատարան, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի կալանք․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)Ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել, հուսով եմ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները ընթացք կտան դրան, որովհետև ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի յուրացրել է ՀՀ վարչապետի
13:08 • 26.04.21Կարող ենք փաստել՝ առհասարակ առևանգում տեղի չի ունեցել, իսկ թե ինչ կապ ունի պարոն Փարամազյանը այդ ամենի հետ, հասկանալի չի․ փաստաբանը՝ Քաջարանի քաղաքապետին ՔԿ հրավիրվելու մասին (տեսանյութ)Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրում են ինչոր անձի առևանգման մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Հիշեցնենք, որ այսօր Քաջարանի քաղաքապետը կանչվել էր Քննչական կ
13:04 • 26.04.21Մեծ Բրիտանիայի վարչապետը նախընտրել է 1000-ավոր դիակներ տեսնել, քան «լոքդաուն» հայտարարել. Daily MailՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ենթադրաբար, հայտարարել է, որ ինքը պատրաստ է տեսնել «հազարավոր դիակներ», քան կորոնավիրուսային համավարակի պատճառով հերթական «լոքդաուն» հայտարարել:
12:56 • 26.04.21Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ակտ ընդունել«Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով, ինչպես և երկրորդ սերուդ հանդիսացող հայրս։ Որպես երրորդ սերունդ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,- իր ելույթի ընթացքում ասել է Փայլանը։
12:43 • 26.04.21Արդշինբանկը արդիականացրել է երկրորդ մասնաճյուղը ՎաղարշապատումՈղջույնի խոսքում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կարևորեց Արդշինբանկի ներդրումները տարածաշրջանի զարգացման գործում: «Տարածաշրջանի համագործակցությունն Արդշինբանկի հետ, անկասկած, մեծ ներուժ ունի:
12:41 • 26.04.21Երևանում կա ևս մեկ Բոինգ-737`գրանցված Fly Armenia ընկերությունում, բայց չգիտես ինչու՝ կրում է ղազախական պետական գրանցման նիշ. դա չի պատրաստվո՞ւմ Իջևանի վրայով որևէ տեղ, ասենք՝ Օման, թռչելու. ՃաղարյանԱվելի, քան 2 ամիս առաջ ես հայտարարություն տարածեցի, որ առևանգվել է, կամ խաբեությամբ Իրան է տարվել հայկական EK-FAA գրանցմամբ Բոինգ-737 օդանավը:
12:39 • 26.04.21Կարծում եմ՝ կարող ենք գտնել ուղիներ ԵՄ-ից տրվող աջակցության ընդլայնման համար, անհրաժեշտ է պաշտոնական Երևանի կողմից հստակ ուղերձ. Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիս (տեսանյութ)Լիտվան իրապես հանդիսացել է Արևելյան գործընկերության մեծ աջակիցներից մեկը և ես ողջունում եմ այն փաստը, որ համաձայնագիրը վերջերս ուժի մեջ է մտել, ինչը հստակ հարթակ է ստեղծում հետագա համագործակցության համար։
12:37 • 26.04.21«Մի խումբ մարդիկ, ամենայն հավանականությամբ, կմահանան». Իլոն Մասկը դեպի Մարս առաքելության մասին ուշագրավ հայտարարություն է արել49-ամյա միլիարդատեր Իլոն Մասկը, X Prize տեխնիկական-բարեգործական հիմնադրամի նախագահի հետ հարցազրույցի ժամանակ, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ դեպի Մարս առաքելության ընթացքում հավանաբար մի խումբ մարդիկ կմահանան, գրում է Fox Business-ը:
12:29 • 26.04.21«Կորեայի ձորի»-ի կամուրջը կքանդեն ու նորը կկառուցեն«Փաստացի պետք է կամուրջն ամբողջությամբ քանդենք և նորից կառուցենք: Գոյություն ունեցողը հիմա 4մ է, դառնալու է 8մ երթևեկելի մասը, լինելու են նաև երկկողմանի մայթեր»,- ասում է Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանը:
12:17 • 26.04.21Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային կազմակերպություններին և տարածաշրջանի երկրներին կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»Այս համատեքստում Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետ կապված ռիսկերը պետք է մանրակրկիտ դիտարկվեն միջազգային հանրության կողմից։ Այդ ԱԷԿ-ը կառուցվել է նույն տեխնոլոգիայով, որը Չեռնոբիլում կիրառվել է 1976-1980 թվականներին, և գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։ Հնացած տեխնոլոգիաներն․․․
11:51 • 26.04.21Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը, որը նախագահը չէր ստորագրելԱպրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը:
11:29 • 26.04.21Նոր Զելանդիայում ԱԹՍ-ների միջոցով կփորձեն կանխել Մաուի ցեղատեսակի դելֆինների ոչնչացումըՆոր Զելանդիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձելու են կանխել Māui ցեղատեսակի դելֆինների թվի նվազումը, հայտնում է Al Jazeera լրատվականը։
11:17 • 26.04.21ԱՄՆ դեղագործական ընկերությունները երկրի կառավարությանը կոչ են արել կանխել պատվաստանյութերի մշակման նորագույն տեխնոլոգիայի փոխանցումը ՌԴ-ին և Չինաստանին. Financial TimesԱՄՆ դեղագործական ընկերություններն ուժեղացնում են ճնշումը ԱՄՆ կառավարության վրա՝ կոչ անելով չաջակցել հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտոնագրերի կասեցմանը, գրում է Financial Times-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:
