Իրադարձային
-ից
-ը
09:03 • 26.04.21Աֆղանստանում օդային հարվածի հետևանքով 12 մարդ է զոհվելՀրթիռակոծությունից և ավիահարվածից զոհվել է 12, վիրավորվել աֆղանական Ուորդակ նահանգի երեք բնակիչ: Այս մասին գրում է TOLOnews հեռուստաալիքը`վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունները:
08:33 • 26.04.21«Ռուսաստանում կազմվում է ոչ բարեկամական պետությունների ցուցակ, որտեղ կընդգրկվի նաև ԱՄՆ-ն»․ ԶախարովաՆրա խոսքով՝ վերջնական ցուցակը հայտնի կդառնա կառավարության համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։ Փաստաթուղթը, ինչպես նշել է Զախարովան, պատրաստվում է տարբեր գերատեսչությունների կողմից: Ընդ որում, նա ընդգծել է՝ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի․․․
23:40 • 25.04.21Բայդենի հայտարարությունից հետո էլ Իսրայելը զերծ է մնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց․ Times of IsraelԻսրայելի արտգործնախարարությունը շաբաթ հայտարարել է, որ ընդունում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքներն ու ողգբերգությունը», սակայն զերծ է մնում Օսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելուց:
23:02 • 25.04.21Իրանի փոխարտգործնախարարը նշել է միջուկային ծրագրին վերադառնալու պայմանըՎաշինգտոնը պետք վերացնի Իրանի մոտ 1500 բնակչի և ընկերության դեմ սահմանած պատժամիջոցները, որպեսզի Իրանը վերադառնա միջուկային ծրագրի իր պարտականությունների կատարմանը:
22:35 • 25.04.21Սիրիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ Թուրքիայի իշխանություններն առանց ջրի են թողել ավելի քան մեկ մլն բնակչի երկրի հյուսիսային շրջանումՆշվում է, որ թուրքական օկուպացիոն ուժերը և նրանց վարձկանները 16 օրով արգելափակել են քաղաքի և դրա հարակից շրջանների ջրամատակարարումը՝ կանգնեցնելով ջրամատակարարման կայանի աշխատանքը:
22:10 • 25.04.21Արարատի մարզում 06-ը բախվել է կամրջի հենապատերին և կողաշրջված հայտնվել ճաղավանդակի վրա, կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. Shamshyan.comԻնչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
21:24 • 25.04.21Ամերիկացիների մոտ կեսը հավանություն է տալիս Բայդենի քաղաքականությանը. հարցումԻնչպես նշվում է, հարցմանը մասնակցած ամերիկացիների 52 տոկոսը նշել է, որ իրենք «որոշ չափով» հավանություն է տալիս դեմոկրատ նախագահի գործողություններին, մինչդեռ 42 տոկոսը նշել է, որ դեմ է նրա քաղաքականությանը:
20:48 • 25.04.21Բացարձակ սուտ է․ ՊՆ-ի արձագանքը՝ Սյունիքում Ադրբեջանին ռազմավարական դիրքեր հանձնելու խոսակցություններինՊաշտպանության նախարարությունն արձագանքել է Սյունիքում Ադրբեջանին նոր դիրքեր հանձնելու մասին խոսակցություններին։ «Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «
20:14 • 25.04.21Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության առումով Ամերիկայի հանձնառության հարցում. PoliticoԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ իր հայտարարությամբ արձանագրեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը՝ այն, ինչի համար տասնամյակներ շարունակ պայքարում էին ամերիկահայերը:
19:54 • 25.04.21Իրանի բանակային ուժերը ներկայացրել են հայրենական արտադրության նորագույն ձեռբերումներըԻրանական բանակի ցամաքային ուժերը կիրակի մի շարք նոր ռազմական արտադրանքներ են ներկայացրել, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներ:
19:15 • 25.04.21Ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները. ռուս փորձագետը գնահատել է Փաշինյանի հաղթելու հավանականությունըՎերլուծաբանը կարծում է, որ ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի ներքին իրավիճակում, այնպես էլ հայ-ադրբեջանական ուղղությամբ:
18:46 • 25.04.21Մենք չենք առաջադրի որևէ մեկին և չենք պաշտպանի որևէ առաջադրում, որպեսզի ԱԺ-ն արձակվի ․ Էդմոն ՄարուքյանՈչ մի ճնշում մեր վրա չի աշխատելու, ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու, որևէ ձևով չենք պաշտպանելու որևէ մեկի առաջադրումը և չենք էլ առաջադրելու որևէ մեկին, որպեսզի խորհրդարանն արձակվի և երկրում տեղի ունենան արտահերթ խորհր
18:28 • 25.04.21Մահացել է Lanvin և Yves Saint Laurent նորաձևության տների դիզայներ Ալբեր ԷլբազըՓարիզում մահացել է դիզայներ Ալբեր Էլբազը, որը մեծ ճանաչում էր ձեռք բերել աշխատելով այնպիսի նորաձևության տներում, ինչպիսին են Lanvin-ը և Yves Saint Laurent-ը:
18:13 • 25.04.21Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքումԻսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության անձնակազմն այցելել են Սան Սեբաստիան քաղաքում գտնվող հուշակոթող և ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարի մոտ։
17:41 • 25.04.21Հայաստանի և ԱՄՆ-ի մտերմացումը Ցեղասպանության մասին Բայդենի հայտարարության ֆոնին չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա. ռուս փորձագետ«Ւնձ թվում է, որ դեռ վաղ է մտածել, որ այդ հարաբերությունները կարող են զարգանալ այնքան, որ կարողանան լուրջ վնաս հասցնել Երևանի և Մոսկվայի հարաբերություններին: Այդ մասին խոսելն առայժմ վաղ է»,- ասել է փորձագետը:
