Իրադարձային
-ից
-ը
14:30 • 08.04.21ՔԿ-ն պարզում է Ջրառատում շմոլ գազից 15 և 17 տարեկան քույրերի թունավորման դեպքի հանգամանքները. նրանցից մեկը մահացել էԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին ․․․
14:28 • 08.04.21«Ուզում եմ դժվարին պահերին լինել մեր զինվորների կողքին»․ Զելենսկին ժամանել է Դոնբաս (լուսանկար)Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Դոնբաս, հայտնում է «Կոմերսանտ»-ը և հայտնում, որ նա նախատեսում է հանդիպել ուկրաինացի զինվորականների հետ և այցելել առաջնագիծ:
14:24 • 08.04.21Ուկրաինան ականանետային հարված է հասցրել Դոնեցկի ուղղությամբԳրասենյակի տվյալներով` գնդակոծությունը տեղի է ունեցել առավոտյան 7։13-ին՝ արձակվել է 120 միլիմետրանոց 12 ական։ Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ուժերը Լենինսկոյե գյուղի ուղղությամբ արձակել են 82 մմ տրամաչափի 14 ական:
14:19 • 08.04.21Ռուսաստանում ներգաղթյալների նկատմամբ բացասական վերաբերմունքն աճել է 7,5 տոկոսով․ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալԱնցյալ տարվա արդյունքների համաձայն, Ռուսաստանի բնակիչները սկսել են ավելի վատ վերաբերվել ներաղթյալներին, ինչը վատթարացնում է ազգամիջյան հարաբերությունները և զգալի թվով արտասահմանցի երեխաներ դուրս են մնում Ռուսաստանի Դաշնության կրթական համակարգից:
14:18 • 08.04.21Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայցով պահանջվում է հատուցել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու արդյունքում պատճառված ոչ …
14:10 • 08.04.21«ՎԵՏՕ» շարժման ակցիայի ընթացքում արձանագրվել են ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր. Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետինՓաստում ենք այն, որ ոստիկանությանը վերապահվում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց կիրառել, սակայն այն պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ տվյալ իրավիճակին համաչափ:
14:02 • 08.04.21ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջիկա օրերին կքվեարկի Վաշինգտոնը երկրի 51-րդ նահանգը դարձնելու օգտինԿոլումբիայի շրջանի պատվիրակ Էլեոնորա Հոլմս Նորթոնը Fox News-ին հայտնել է, որ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեն իր օրինագծի շուրջ կքվեարկի ապրիլի 14-ին: Այնուհետև կոմիտեն փաստաթուղթը քվեարկության կուղարկի անմիջապես Ներկայացուցիչների պալատ։
13:59 • 08.04.21Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ․․․
13:59 • 08.04.21«Ցավալի է, որ Արևմուտքում դեղամիջոցներն ընկալվում են որպես աշխարհաքաղաքական գործիք». Լավրովը հերքել է Մոսկվայի և Պեկինի միջև «պատվաստանյութերի պատերազմը»Ռուսաստանը և Չինաստանը ոչ մի «պատվաստանյութի պատերազմ» չեն վարում և չեն օգտագործում դեղամիջոցները որպես աշխարհաքաղաքական գործիք: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Վզգլյադ»-ը:
13:57 • 08.04.21Արցախի նախագահը հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշանԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի․․․
13:43 • 08.04.21Շնորհակալ ենք մեզ միացած խիզախ կանանց, որոնք արհամարելով իշխանությունների կողմից կիրառվող բիրտ ուժը, մինչև վերջ փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և դավաճանների գլխին հագցնել թուրքական ֆեսը. «ՎԵՏՕ»Շնորհակալություն մեզ աջակցություն հայտնած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, քաղաքացիներին:
13:40 • 08.04.21«Դուրս եմ գալիս խմբից, բավակա՛ն է». ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ Անկարայում աթոռների հետ կապված աղմկահարույց միջադեպի ֆոնինՖրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ Եվրամիության առաջնորդների Անկարա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված աղմկահարույց միջադեպի ֆոնին:
13:38 • 08.04.21Արաբկիրի բաժնի պետն իմ պաշտպանյալ Հ. Հովհաննիսյանին ձերբակալելիս թույլ է տվել կարգապահական խախտում. փաստաբանը հրապարակել է ոստիկանության ՆԱՎ պետի տեղակալի՝ իրեն ուղղված գրությունըԱյսինքն, ըստ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ մարդուն «հավայի տեղը» ձերբակալելն ուղղակի կարգապահական խախտում է, ոչ ավելին:
13:26 • 08.04.21«Դադարեցրե՛ք կնասպանությունը». Ղրղզստանում բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ հարսնացուների առևանգման և հարկադիր ամուսնության (լուսանկարներ)Ղրղզստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ աղջիկների առևանգման և կանանց հարկադիր ամուսնության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ցուցարարներից ոմանք պահանջում են ներքին գործերի նախարար Ուլան Նիյազբեկովի հրաժարականը:
13:16 • 08.04.21Հայաստանի և Բուլղարիայի ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել երկկողմանի համագործակցության շուրջԱրման Դիլանյանը և Բորիս Վելչևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Բուլղարիայի Սահմանադրական դատարանների միջև երկկողմանի համագործակցության շուրջ։
