Իրադարձային
-ից
-ը
20:19 • 17.01.26Ջերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներԸստ օպերատիվ տեղեկության այդ ամենից հետո Պավել Գ․-ն վրդովված և վախեցած վազել է դեպի իր աշխատանքի վայր՝ հացի արտադրամաս, վերցրել է աշխատասեղանին դրված իրեն պատկանող աշխատանքային դանակը և վազել դեպի Ա․ Հ․-ի և Դ․ Ա․-ի ուղղությամբ։
20:09 • 17.01.26Աշտարակ քաղաքի Ձորի Գիտավան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվելՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գիտավան թաղամասի տներից մեկին կից քարե զրուցարան-տաղավարում (մոտ 30 քմ)։
19:55 • 17.01.26Ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ. հայտարարությունՄենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում։
19:19 • 17.01.26Էջմիածնում վնաuել են «Արարատ Այվազյանի» անվան գրադարանի ցուցանակը, ջրաչափը, մուտքի փայտյա դուռըՄեկնել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
19:00 • 17.01.2652-ամյա տղամարդը, ոչ uթափ վիճակում, «Viva»-ի սպասարկման սրահում հնչեցրել է հայհnյանքներՍաշա Պ․-ն գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում և հասարակական վայրում հնչեցրել է տարաբնույթ հայհոյանքներ։
18:44 • 17.01.26Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով. Կրիկետի Աշխարհի գավաթակիրը կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող Քրիստոսի արձանի լուսանկարովՆրա հետևորդների թիվը միայն Ինստագրամում գերազանցում է 17 միլիոնը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա ունի ավելի քան 10 միլիոն հետևորդ։
18:30 • 17.01.26Կյանքից հեռացել է Զառա ԱրամյանըԶառա Արամյանը գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր։
17:19 • 17.01.26Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելիՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:10 • 17.01.26Wizz Air-ում հայտնաբերվել է անվտանգության 34 խախտում․ հրահանգված է ինքնաթիռների մի մասը պահել գետնինԳետնին պահելու որոշումը ազդում է օրական մոտ 400 չվերթի վրա և ավիաընկերությանը կարժենա մոտ 45 միլիոն դոլար՝ կորցրած եկամտի և ուղևորներին տրվելիք փոխհատուցումների տեսքով։
16:56 • 17.01.26Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվի․ Վերա ԽաչատրյանՀիշեցնենք, որ հունվարի 14-ին չորս գերի է վերադարձել Հայաստան՝ այդ թվում Վագիֆ Խաչատրյանը:
16:31 • 17.01.26Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվել է վագոն-տնակՀրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 12։12-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 27 քմ։
16:22 • 17.01.26Նա հայ ժողովրդին տվել է այն «սեփականության վկայականը», որն ամենամեծ ցանկության դեպքում, այլևս հնարավոր չէ խեղաթյուրել․ Միքայել Մինասյանը՝ Մուրադ Հասրաթյանի մասինՆա ինքնամոռաց և անշահախնդիր պրոֆեսիոնալիզմով պաշտպանում և վավերագրում էր այն ամենն, ինչ հայկական է՝ միջնադարյան հայկական քրիստոնեական ճարտարապետությունից մինչև Օսմանյան կայսրություն, Խորհրդային Հայաստան ու հայկական գաղթօջախներ։
16:16 • 17.01.26Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանըՀանդիսավոր արարողության շրջանակում մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով։
15:29 • 17.01.26Պարեկները Արտյոմ Հարությունյանի` Արտյոմ Կանևսկոյի, «Toyota Land Cruiser»-ը և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածքՖոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
13:52 • 17.01.26«Կարմիր խաչը» փորձել է հասնել Բաքվում հայ գերիների պահման պայմանների որոշակի բարելավման. որոշները տեղափոխվել են նոր կառուցված ՔԿՀ. Սիրանուշ ՍահակյանՍահակյանն ընդգծել է, որ երբեմն ադրբեջանական մամուլը տարածում է լուսանկարներ, որտեղ, իբր հիմնական հիմունքներով պահվում են հայերը, բայց դրանք իրականում առանձնացված սենյակներ են, նախատեսված լուսանկարելու համար:
