Իրադարձային
-ից
-ը
19:22 • 16.01.26«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մшhացել․ նախաձեռնվել է քրեական վարույթՄայրը առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկը ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի, ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։
17:52 • 16.01.26Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիափորձագետ (տեսանյութ)«Վերականգնելու պրոցեսը չի ստացվում դեռ, կոդեր չի գալիս: Ամեն դեպքում՝ ստանդարտ վերականգնելու ձևը կա chat.cyberhub.am չատում: Նրանք՝ ումը դեռ չեն կոտրել, շտապ միացրեք երկփուլայինը, որպեսզի չկոտրեն»,-գրել է նա:
17:13 • 16.01.26ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԵրեկոն կմեկնարկի հիմնադրամի 5-ամյա գործունեության ամփոփմամբ, որից հետո պատերազմի մասնակից հիմնադրամի շահառուները կներկայացնեն կյանքը վերագտնելու իրենց պատմությունները Պեչա-Կուչա (ճապոներենից թարգմանությամբ՝ ասել-խոսել) ձևաչափով։ Երեկոյի համերգային հատվածում հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի և Մաշա Մնջոյանի անզուգական կատարումներով։
17:06 • 16.01.26Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց էՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
16:51 • 16.01.26Վենեսուելայի նախագահին գերեվարելnւ նպատակով ԱՄՆ-ի կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ զnհված 32 կուբացու մասունքները փոքր արկղերի մեջ վերադարձվել են Հավանա (տեսանյութ)Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Վենեսուելայում ԱՄՆ կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ գերի են վերցվել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը: Նրանք գտնվում են կալանավայրում:
16:41 • 16.01.26Viva-ն և IMAST-ը միավորում են ուժերը՝ արյան խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու համար (տեսանյութ)Viva-ն և IMAST-ը հանրությանը կոչ են անում միանալ նախաձեռնությանը և իրենց հնարավորության սահմաններում աջակցել երեխաներին, որոնց համար օգնությունն այսօր կենսական նշանակություն ունի։
16:27 • 16.01.26Ապարանում հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ումԺամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները մարել են այնտեղ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։
16:06 • 16.01.26Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասկադի վերակառուցման մրցույթը հաղթել է «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունը, որի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր փեսան։
15:46 • 16.01.26Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
15:16 • 16.01.26Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովՀանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
15:12 • 16.01.26ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Նշենք, որ իրականացված միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։ Վարչությունը հետևողական է դրանց հանցավոր մեխենազմներին, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում։
15:01 • 16.01.26Ռիտա Սարգսյանին շատ սիրում եմ, այն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՄհեր Արմենիան առաջիկա ընտրություններին ակնկալում է՝ հեռանա ընդդիմությունը, իսկ ՔՊ պարտություն չի ակնկալում:
14:56 • 16.01.26Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՀարցին՝ այդքան լու՞րջ էր պատճառը, Սիմոնյանն ասել է՝ չեմ պատրաստվում գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի:
14:47 • 16.01.26Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԿին զինծառայողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև արժանապատիվ և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում շենքային պայմանների էական բարելավումը։
14:46 • 16.01.26Արմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըՀետևաբար հերքվում է նրանց հայտնած տեղեկությունը, որ թունավորումը տեղի է ունեցել «Աթենք» մսամթերքի տեսականուց օգտվելուց։
