Իրադարձային
-ից
-ը
18:07 • 08.03.21«Ֆիլիպինների նախագահի՝ «սպանել» հրամանն օրինական է, քանի որ այն ուղղված է եղել զինված ապստամբների դեմ». խոսնակՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հրամանը զինված ապստամբներին սպանելու մասին օրինական էր: Այս մասին այսօր հայտարարել է նրա խոսնակ Հարի Ռոկը՝ կաթոլիկ առաջնորդների՝ օրերս 9 ակտիվիստների սպանությունները դատապարտելու ֆոնին, գրում է Reuters-ը:
17:55 • 08.03.21Եվրահանձնաժողովը մարտի 17-ին կներկայացնի ԵՄ-ում պատվաստման մասին անձնագրերի գործարկման նախագիծըԵվրահանձնաժողովը մարտի 17-ին կներկայացնի ԵՄ-ում պատվաստման անձնագրերի ստեղծման իր առաջին նախագիծը, սակայն դրանց հնարավոր գործնական կիրառման մասին որոշումները, այդ թվում՝ միջազգային մակարդակով, կկայացվեն ավելի ուշ:
17:38 • 08.03.212 ամիս հեռավար ձևաչափով սովորելուց հետո անգլիացի երեխաներն այսօր վերադարձել են դպրոցՄիլիոնավոր անգլիացի երեխաներ և դեռահասներ երկու ամսվա մեջ առաջին անգամ այսօր վերադարձել են դպրոց, գրում է Reuters-ը, նշելով՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Անգլիայում դպրոցականները դարձյալ ստիպված էին դասերին մասնակցել հեռավար ձևաչափով:
17:11 • 08.03.21«Առողջական վիճակը գնահատվում է լավ և կայուն». Բաշար ալ-Ասադը և նրա կինը կորոնավիրուսով են վարակվել«Նախագահ Ասադը և տիկին Ասմա Ասադը ՊՇՌ թեստ են հանձնել, որի արդյունքը ցույց է տվել, որ վերջիններս վարակվել են կորոնավիրուսով», - ասված է հայտարարության մեջ: Նշվում է՝ Բաշար ալ-Ասադի և կնոջ առողջական վիճակը գնահատվում է լավ և կայուն:
16:39 • 08.03.21Իսրայելը բացում է իր սահմանները օտարերկրացիների, բայց ոչ զբոսաշրջիկների համարԻսրայելի իշխանություններն այսօրվանից թույլատրել են առանձին կատեգորիաների պատկազնող մարդկանց մուտքը երկիր, գրում է korrespondent.net-ը, նշելով՝ նոր որոշումը, սակայն, չի տարածվում զբոսաշրջիկների վրա:
16:12 • 08.03.21«Ցավի և պայքարի մարտի 8». կանանց իրավունքների պաշտպանության օրը քաղաքացիներն այցելեցին Եռաբլուր (տեսանյութ)Քաղաքացիները Բաղրամյան պողոտայից երթով գնում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք նշում ենք, որ կանանց իրավունքների պաշտպանության օրը նրանք ցանկանում ենք անցկացնել Եռաբլուրում՝ զոհված զինծառայողների մայրեր
15:58 • 08.03.21Հասարակածային Գվինեայում ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի (լուսանկար)Նախագահ Թեոդորո Օբիան Նգուեմա Մբասոգոն այս առնչությամբ հայտարարել է, որ Բաթայում գտնվող ռազմաբազայում ռմբակոծությունների պատճառ են դարձել բանակի և ֆերմերների «անփութությունը», որոնք կրակ են վառել պահեստների մոտ:
15:56 • 08.03.21«Հասկանում եմ այն ցավն ու դաժանությունը, որի միջով նա անցել է». Սերենա Ուիլյամսն աջակցություն է հայտնել Մեգանին՝ վերջինիս նոր բացահայտումների առնչությամբՄեծ սաղավարտի 23-անգամյա հաղթողն աջակցության խոսքեր է հայտնել՝ լսելով հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցը, որում Մեգանը նշել է, որ թագավորական ընտանիքի անդամները մտահոգություն էին հայտնում դեռևս չծնված Արչիի մաշկի մգության վերաբերյալ:
15:50 • 08.03.217 օր. Թաիլանդը կկրճատի կարանտինի ժամկետը հակակորոնավիրուսային պատվաստում ստացած զբոսաշրջիկների համարԹաիլանդի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը կկրճատի COVID-19-ի դեմ պատվաստված օտարերկրյա քաղաքացիների պարտադիր կարանտինը 14-ից այն դարձնելով 7 օր, իսկ չպատվաստվածների համար`14-ից 10 օր, գրում է travelpulse.com-ը:
15:25 • 08.03.21Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք․ Վազգեն Մանուկյանի ուղերձը՝ կանանց տոնի առթիվԴուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է։ Եվ երբ պահն եկավ, դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը։
15:25 • 08.03.21Երեխայի սպանության կասկածանքով Մոսկվայում բերման է ենթարկվել ՃՈ տեսուչՄոսկվայում երեխայի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել քաղաքի տարածքային բաժիններից մեկի ճանապարհային պարեկային ծառայության տեսուչը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի շտաբի մամուլի ծառայությունից:
14:50 • 08.03.21«Ես ունեի միայն այն, ինչ մնացել էր մորիցս». արքայազն Հարին խոստովանել է, որ թագավորական ընտանիքը զրկել է իրեն ֆինանսական աջակցությունիցՍասեքսի դուքս Հարին տեղեկացրել է, որ թագավորական ընտանիքը զրկել է իրեն թիկնազորից և ֆինանսական աջակցությունից, երբ ինքն ու իր կինը հայտարարել են բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին:
14:33 • 08.03.21Իլոն Մասկը 1 շաբաթում շուրջ 27 միլիարդ դոլար է կորցրել՝ դառնալով աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդըTesla էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 27 միլիարդ ԱՄՆ դոլար է կորցրել՝ դառնալով աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո, գրում է Daily Mail-ը:
14:12 • 08.03.21Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ վերադարձել է Նյու Յորք (լուսանկարներ, տեսանյութ)Daily Mail-ի տեղեկություններով՝ Թրամփը շրջապատված է եղել թիկնապահներով: Ինչ վերաբերում է նրա կնոջը՝ Մելանյա Թրամփին, և որդուն՝ Բերոնին, ապա վերջիններս չեն ուղեկցել նախկին պաշտոնյային:
14:08 • 08.03.21ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքին դարձյալ իր «ուժն է ցույց տվել»՝ տարածաշրջան ուղարկելով B-52H ռմբակոծիչներըՍտացված տվյալների համաձայն՝ ռմբակոծիչները օդ են բարձրացել Հյուսիսային Դակոտայում գտնվող Մինոտի ավիաբազայից և թռչել Ջիբրալթարի, Միջերկրական ծովի, Իսրայելի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի վրայով՝ ուղևորվելով Իրանի սահմաններից հարավ:
