Իրադարձային
-ից
-ը
19:36 • 27.02.21Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները«Կոնստանցայի» նավատորմի հրամանատարությունն անցկացնում է ծովում, ցամաքում և օդում ծրագրված զորավարժությունները, որոնց մասնակցում են Բուլղարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ռումինիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերը:
19:26 • 27.02.21ԻՊ-ի ահաբեկիչները գազատար են պայթեցրել Դեր Զորում«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շաբաթ դիվերսիոն հարձակում են գործել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող գազատարի նկատմամբ:
19:26 • 27.02.21ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին՝ ակնկալելով, որ սահմանված կարգով կստորագրվի․ Նիկոլ ՓաշինյանՀանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ:
17:58 • 27.02.21Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծըՍտեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:
17:39 • 27.02.21Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համարՍտրասբուրգի իշխանությունները ծրագրում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Le Parisien-ը:
17:32 • 27.02.21Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ մեկ ժամ անց պարզ կդառնա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատասխանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ:
17:26 • 27.02.21Խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ աջակցել ձեզ. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ (տեսանյութ)Առողջապահության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը և ՊՆ ներկայացուցիչը ներկայացրել են անհետ կորածների որոնման ուղղությամբ կատարվող աշխատանքները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:
16:44 • 27.02.21ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացելԱՄՆ Ջորջիա նահանգում մեկ շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինքնաթիռի ընկնելու վայրին մոտ գտնվող տան բնակիչները տարհանվել են վառելիքի արտահոսքի պատճառով:
16:39 • 27.02.21Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կա զոհ (տեսանյութ)Ուկրաինաական Չեռնովցի քաղաքի թիվ 1 հիվանդանոցում պայթյուն է որոտացել, հայտարարել է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նատալյա Գուսակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ դեպքի պատճառով կան զոհեր:
16:13 • 27.02.21Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին. Արա ԱյվազյանԱյսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն և կայունություն:
16:09 • 27.02.21Իրանը ցանկանում է դառնալ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի խոշոր արտադրողներից մեկըԻրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտնել է, որ իրանցի գիտնականները շուրջօրյա աշխատանք են անում՝ արդյունավետ պատվաստանյութ արտադրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
15:59 • 27.02.211 օրում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 11 534 նոր դեպք, մահացել է 439 մարդՌուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 11 534 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը: Մահացել է 439 պացիենտ, առողջացել՝ 16 020-ը:
15:23 • 27.02.21ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակըՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
15:19 • 27.02.21Նիկոլի կողքին հրապարակում մարդ չկար կանգնած, քանի որ մարդը չի կարող կանգնել մեկի կողքին, ով Շուշին սկուտեղի վրա հանձնել է թշնամուն. Գեղամ ՆազարյանԳեղամ Նազարյանի հավաստմամբ՝ երկիրը գտնվում է ծայրահեղ իրավիճակում, եթե Օնիկ Գասպարյանն է դիմում նման քայլի, ուրեմն երկրի իրավիճակը օրհասական է, և հիմա մենք երկիր չունենք և փորձում ենք փրկել Հայաստանն ու Արցախը մեր ապագայի համար:
14:54 • 27.02.21Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում. կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին. «Հայրենիքի փրկության շարժում»Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ:
