Իրադարձային
-ից
-ը
14:27 • 27.02.21Ադրբեջանը պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրախավորել է Արցախի բուժհաստատությունները. Human Rights WatchHuman Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր պաշտոնական կայքում նոր հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվել աշնանն Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ռազմական հանցագործությունների թեմային:
14:21 • 27.02.21ՀՀ տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, մարտի 1-2-ն աստիճանաբար նույնքան կնվազիՀանրապետության տարածքում՝ փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին․․․
14:11 • 27.02.21Բանակի հայտարարությունը ահազանգ էր՝ գործող վարչապետն ու իր կառավարությունն ի վիճակի չեն գնալու անհրաժեշտ վերափոխումների, լուծումների, իսկ դա հղի է պետականության ամբողջական տապալմամբ. Տ. ԱբրահամյանՀայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մտահոգություններին և պահանջներին արձագանքել են մեծ թվով գործող և պահեստազորում գտնվող զինվորականներ, գեներալներ։
13:55 • 27.02.21«1 օրում կարող ենք ուրանի հարստացումը հասցնել մինչև 60%». Իրանի փոխնախագահԻրանն արդեն իսկ հնարավորություն ունի 24 ժամվա ընթացքում ուրանի հարստացումը հասցնել մինչև 60 տոկոս: Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
13:50 • 27.02.21Քիչ առաջ իր բնակարանից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը. ըստ ոստիկանների՝ նա կասկածվում է իմքայլական պատգամավորին հայհոյելու մեջ. փաստաբանՆշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։
13:49 • 27.02.21COVID-19-ի նոր դեպքերի պատճառով Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում դարձյալ «լոքդաուն» կհայտարարվիՆոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այսօր նշել է, որ երկրի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում վաղվանից սկսած «լոքդաուն» կհայտարարվի, որը կտևի 7 օր, գրում է Reuters-ը: Նա մանրամասնել է նաև, որ Զելանդիայի մնացած մասը կվերադառնա 2-րդ մակարդակի սահմանափակումների:
13:44 • 27.02.21Շվեյցարացին Euromillions վիճակախաղով շահել է 210 միլիոն եվրոԽաղացողը 210 միլիոն եվրո է շահել փետրվարի 26-ի երեկոյան: Մասնագետները նրա հաջողության շանսերը գնահատել են 1-ը 139 միլիոնի հարաբերակացությամբ:
13:36 • 27.02.21Քիչ առաջ Քննչական կոմիտեում ինձ գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և առաջադրեցին մեղադրանք. Նարեկ ՄալյանՆշենք, որ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը:
12:57 • 27.02.21Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ հնարավորությունների մասինՌուսաստանի զինված ուժերը բացառիկ ունակություն ունեն լուծելու առանձնահատուկ նշանակության և բարդության առաջադրանքներ: «Հատուկ գործողությունների ուժերի» օրվա առթիվ շնորհավորանքում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
12:34 • 27.02.21Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունըՓետրվարի վերջին օրերին լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության՝ սումգայիթյան ցեղասպանության 33-րդ տարին:
12:31 • 27.02.21Արա Սաղաթելյանի կալանավորումը քաղաքական նպատակ է հետապնդում. Ալեքսանդր ԻսկանդարյանՏարօրինակ է, որ տասնյակ հազարավոր ֆեյքերի և VPN-ից հարյուրավոր օգտվողների մեջ թիրախը հենց Արա Սաղաթելյանն էր:
12:27 • 27.02.21Չեխիայում մեկ ամսվա ընթացքում 2-րդ անգամ երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ռեժիմըՉեխիայի կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակը երկարաձգել ևս չորս շաբաթ՝ մինչև մարտի 28-ը, հայտնում է Korrespondent–ը՝ հղում տալով Չեխական հեռուստատեսության տարածած հայտարարությանը:
12:11 • 27.02.21«Սա նախանշան է, պարոն Բլինկեն, նախանշան». ԱՄՆ պետքարտուղարը Մեքսիկայի ԱԳ նախարարի հետ հանդիպել է երկրի շրջված դրոշի ֆոնին (լուսանկար)Լուսանկարի հրապարակումից անմիջապես հետո մի շարք մեքսիկացի լրագրողներ և օգտատերեր շտապել են նշատել, որ Մեքսիկայի դրոշը շրջված է և նույնիսկ այդ քայլում «քողարկված հաղորդագրություն» են տեսել։ Ինչպես մանրամասում է աղբյուրը, Մեքսիկայի դրոշի վրա պատկերված արծիվի գլուխը պետք է վեր հառնի․․․
12:04 • 27.02.21Հնդկաստանում ծնողները 12-ամյա դստերը վաճառել են ավագ երեխայի բուժման ծախսերը հոգալու համարԸստ թերթի, աղջկա ընտանիքը 10 հազար ռուփիի գործարք է կնքել 46-ամյա հարևանի հետ, որը ամուսնության վերաբերյալ առաջարկություններ է արել աղջկա ծնողներին: Նախկինում նա ամուսնացած է եղել:
11:54 • 27.02.21Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են անցկացրել վրանային ճամբարում՝ խորհրդարանի շենքի մոտ. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը (տեսանյութ)Կեսօրին ընդդիմության հերթական հանրահավաքը կլինի այս վայրում:
