Իրադարձային
-ից
-ը
11:04 • 14.02.21Մամուլի ու խոսքի ազատության դեմ պայքարը ամոթալի է և անիմաստ, սիզիփոսյան աշխատանք՝ անհեռանկար. Ա.Օհանյանը՝ Սյունիքի որոշ հատվածներում լուսաբանման աշխատանքների իրականացնելու վերաբերյալ ԱԱԾ որոշման մասինԱնդրադառնալով ընդհանուր առմամբ իշխանության մոտեցմանը լրատվամիջոցների նկատմամբ՝ Արմինե Օհանյանը նշեց, որ երկու տարի շարունակ հեղափոխական իշխանությունները ոտնձգություններ են կիրառում խոսքի ազատության նկատմամբ։
10:44 • 14.02.21ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» ՀԸ-ին տված հարցազրույցում խոսել է բանակցային գործընթացի, կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների, ստեղծված իրավիճակից ելքի ու ապագային միտված ծրագրերի մասինՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ նախագահ Սարգսյանը խոսել է օրախնդիր թեմաների՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, արցախյան վերջին պատերազմում…
10:26 • 14.02.21Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ. ԱԻՊԾՆշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:
06:53 • 14.02.21Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 450 000-ին. RTՀամավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից ավելի քան 80 000 մարդ է մահացել
06:47 • 14.02.21Մայրաքաղաքում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:13 • 14.02.21Պուտինն ասել է, որ Ռուսաստանում ավելի լավ կարողացան պայքարել կորոնավիրուսի դեմ, քան զարգացած առողջապահություն ունեցող արևմտյան շատ երկրներում«Ոմանք հաշվարկում էին, որ Ռուսաստանը չի կարողանա ոչինչ անել՝ բախվելով համավարակի խնդրին, բայց մենք կարողացանք և ավելի լավ, քան այլ երկրներ»
05:30 • 14.02.21Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն անցել է 100-ըԲնակիչները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել՝ ներկայացնելով ցնցումների ժամանակ տեղի ունեցած ավերածությունները: Ստորգետնյա ցնցումները շարունակվել են ավելի քան 1 րոպե
05:24 • 14.02.21Բայդենն ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորյա Նուլանդի թեկնածությունըՆուլանդը մինչ այս զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում Նուլանդը համակարգել է հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններին առնչվող հարցերը
05:09 • 14.02.21Ինձ համար մեծ պատիվ կլիներ Ձեզ հետ շփվելը. Իլոն Մասկը Պուտինին հրավիրել է զրույցի «Clubhouse» ձայնային սոցցանցում«Չէի՞ք ցանկանա «Clubhouse»-ում զրուցելու համար ինձ միանալ: Ինձ համար մեծ պատիվ կլիներ զրուցել Ձեզ հետ»,- հավելել է Մասկը ռուսերենով
04:46 • 14.02.21Բայդենի մասնակցությամբ G7-ի անդամ երկրների առաջնորդների առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափումԳագաթնաժողովի օրակարգում կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող խնդիրներն են լինելու
03:59 • 14.02.21Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 9 800 000-ը. RTԸնդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 236 201 մարդ, 1351-ը՝ վերջին մեկ օրում:
03:58 • 14.02.21Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենաՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
03:53 • 14.02.21Մեր ազդեցությունը հետխորհրդային տարածությունում աճում է, և դա կասեցնելու համար Արևմուտքը հավակնություններ ունեցող, իշխանության ձգտող մարդկանց է օգտագործելու. ՊուտինԸստ Պուտինի՝ որքան Ռուսաստանը հզորանում է, այնքան ուժգնանում է նրան զսպելու քաղաքականությունը
02:18 • 14.02.21Նոր երկրաշարժ՝ Երևանից 13 կմ դեպի հարավ-արևմուտք. էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը՝ 3, Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ է կազմել. ԱԻ փոխնախարարԵրկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.4
02:14 • 14.02.21Թրամփն ԱՄՆ Սենատում իրեն իմպիչմենտի ենթարկելու գործընթացը «վհուկների որսի հերթական փուլ» է անվանելԱՄՆ Սենատը Թրամփին քվեարկությամբ իմպիչմենտի չի ենթարկել
