Իրադարձային
-ից
-ը
17:10 • 09.02.21Թմբուկների հնչյունների ներքո և փուչիկներով. Թբիլիսիում երիտասարդներն անհնազանդության երթ են կազմակերպել պարետային ժամին (լուսանկար)Մի քանի տասնյակ երիտասարդներ թմբուկների հնչյունների ներքո և փուչիկներով անհնազանդության երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ տեղաշարժի սահմանափակումների գործողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
16:52 • 09.02.21Պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծումների վերաբերյալ Արցախի նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդի նիստԶեկույցներով հանդես են եկել ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, և հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ նախանշելով լուծումների որոշ սկզբունքներ:
16:44 • 09.02.21«Թալիբան»-ի ներկայացուցիչները լքել են Աֆղանստանի ազգային հաշտեցման խորհրդի բանակցություններըԱֆղանստանի ազգային հաշտեցման խորհրդի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահն ասել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լքել են՝ երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ, Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բանակցությունները
16:43 • 09.02.21Շոյգուն անվանել է զինատեսակը, որը կդառնա ՌԴ պաշտպանական համակարգի հիմքըՌուսաստանում ոչ միջուկային կանխարգելիչ ուժերի առանցքը կլինեն տարբեր հիմքերով գերձայնային համակարգերը: Այս մասին «Իզվեստիա»-ին հաղորել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
16:40 • 09.02.21Թարթառում ականի պայթյունից ադրբեջանցի 4 զինծառայող է վիրավորվելԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
16:29 • 09.02.21Լուկաշենկոն ցուցարարներից պահանջել է փոխհատուցել ցույցերի ժամանակ Մինսկին հասցրած վնասըԼուկաշենկոյի խոսքով՝ ակնկալում է, որ ընթացիկ տարին երկրի համար բարդ կլինի, այդ թվում՝ արտաքին գործոնների պատճառով, այդ պատճառով էլ իշխանությունները պետք է դիմակայեն։ «Պետք է նայել ապագային, հատկապես՝ ընթացիկ տարում։ Մենք պետք է ամեն գնով դիմակայենք։ Տարին բարդ, ծանր տարի է լինելու․․․
16:22 • 09.02.21Լատվիայում արգելվել է ևս 16 ռուսալեզու հեռուստաընկերության հեռարձակումըԱյսօր Լատվիայի էլեկտրոնային լրատվության ազգային խորհուրդը (NEPLP) նոր որոշում է կայացրել, որով երկրում արգելվել են 16 ռուսալեզու հեռուստաալիքների վերահեռարձակումը: Այս մասին իր թվիթերյան պաշտոնակն էջում հայտնել է խորհրդի ներկայացուցիչ Իվարս Աբոլինշը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
16:17 • 09.02.21«COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունն այլևս իրողություն է». ՌԴ ԱԳՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու համար ողջ աշխարհում երկրների միջև հերթ է գոյացել:
16:06 • 09.02.21Երևանում 20-ամյա աղջիկը ցած է ընկել շենքի 11-րդ հարկից. ոստիկանները պարզում են՝ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե՝ դժբախտ պատահար. shamshyan.comՄինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և իրենց շենքի 11-րդ հարկից ցած է ընկել։
16:01 • 09.02.21Ադրբեջանցիները պահանջում են ներկայացնել Դադիվանք մեկնող ուխտավորների անվանացանկերըԱդրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ:
16:00 • 09.02.21ԱԺ-ում տեղի ունեցավ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը (տեսանյութ)ԱԺ-ում ընթանում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը
15:56 • 09.02.21Հրվ. Օսիայում հայտարարել են, որ ամերիկյան անօդաչուն հետախուզական թռիչքներ է կատարել ՌԴ-ի հետ սահմանինGlobal Hawk RQ-4B ամերիկյան անօդաչուն հունվարի 14-ին և 21-ին օդային հետախուզություն Է անցկացրել Հարավային Օսիայի և Ռուսաստանի հարավային սահմանների մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) կայքում:
15:54 • 09.02.21Եթե ունես 1 ՀՕՊ, քո վրա գալիս է 30 ԱԹՍ, ի՞նչ ես անելու․ Արշակյանը՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի խնդրի մասինՀակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարտը եղել է անհավասար, իսկ մենք այդ անհավասար մարտում պարտվել ենք:
15:52 • 09.02.21Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, նրանց օգնականնների, և օգնականների վարորդների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք. Թ. Վարդանյանը՝ հաստիքացուցակների օպտիմալացման վերաբերյալԱվագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ավելացրեց, որ խնդիրները խորքային է, և պետք է տալ համակարգված մոտեցում…
15:35 • 09.02.21Վիրավորում ստացած անձանց 500 հզր դրամի չափով միանվագ օժանդակություն ցուցաբերելու ծրագիրը դեռևս չի մեկնարկել. Արցախի սոցապ նախարարությունՆախարարությունը հայտնում է, որ դիմումների ընդունման վերաբերյալ հավելյալ կհայտարարեն:
