Իրադարձային
-ից
-ը
20:19 • 06.02.21ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում են առաջադրված խնդիրները:
20:13 • 06.02.21Մոկսվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայանՌուսասկան «Աէրոֆլոտ»ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Ամստերդամ թռիչքը, վերադարձել և վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում՝ ռադիոկապի մասնակի կորստի պատճառով:
19:13 • 06.02.21Telegram-ի հիմնադիրը հանդիպել է Դուբայի թագաժառանգ արքայազնի հետTelegram մեսենջերի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովը հանդիպել է Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ, գրում է Forbes-ը։ 36-ամյա Դուրովի և 38-ամյա շեյխի հանդիպումը տեղի է ունեցել Դուբայում։ Հանդիպման նպատակն ու մանրամասները դեռևս չեն բացահայտվում։
19:08 • 06.02.21Ծեծի է ենթարկվել կանչով Գլինկայի փողոց մեկնած շտապօգնության ավտոմեքենայի 56-ամյա վարորդը. Shamshyan.comԷրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Աշոտ Խ․-ի հետ վիճաբանած անձի ինքությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
18:51 • 06.02.21Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համարԲոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ռուս-վրացական սահմանի ուղղությամբ («Կազբեկ-Վերին Լարս» անցակետով) վերականգնվել է:
18:29 • 06.02.21Թբիլիսիում ցուցարարները պահանջում են չեղարկել Covid-19-ով պայմանավորված սահմանափակումներըԸնդ որում, Վրաստանի կառավարությունն աստիճանաբար հանում է այն սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Սակայն արգելքների վերացումը վերաբերում է ոչ բոլոր ոլորտներին։
18:14 • 06.02.21Այսօր ժամը 13:23-ին Գեղարքունիքի մարզում նոր երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալԵրկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:
18:03 • 06.02.21Մեզ ասացին՝ նախարար Վաղարշակ Հարությունյանը տեղում չի, չեն կարող ասել՝ որտեղ է, երբ կապվեն, կփոխանցեն, որ ծնողները հանդիպում են խնդրել. անհետ կորած զինծառայողի ծնող (տեսանյութ)Պարեկի հետ զրույցում էինք, թե ինչպես կարելի է նախարարին հրավիրել հանդիպման կամ տեղյակ պահել, որ ծնողները այստեղ են, սպասում են ու հանդիպում են ուզում կազմակերպվի: Նրանք կփոխանցեն, տեսնենք՝ ոնց կկազամկերպվի
17:37 • 06.02.21Խծաբերդում զոհված 9 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալովՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանի և փոխմարզպետ Ալեքսան Ալեքսանյանի հետ այսօր ընդունել է Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողների ծնողներին:
17:14 • 06.02.21Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում. Գորիսի համայնքապետարանԲարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը:
17:00 • 06.02.21Տղաներիցս մեկը զոհվել է, մյուսն էլ անհետ կորած է, ումի՞ց ուզեմ, ո՞վ պետք է պատասխան տա. զոհված զինծառայողի հայրՀարց եմ տալիս վարչապետին, նախարարին, ո՞վ պետք է ինձ պատասխան տա: Երեխեքը կռվել են, այսօր սպաներին են հերոսի կոչում տալիս, ինչի՞ համար:
16:40 • 06.02.21«Ղեկավարությունն անգործություն է դրսևորում». անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում էին հանդիպում ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ (տեսանյութ)Պաշտպանության նախարարության դիմաց այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում: Նրանք պահանջում են պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ․․․
16:31 • 06.02.21Ֆրանսիացի լրագրողներին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մեկնել Ստեփանակերտ՝ ասելով, որ Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է, հավատարմագրում պետք է ստանալ Ադրբեջանից․ Միքայել ՄինասյանՍուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել՝ պատմելով, որ նախօրեին Ելիսեյան պալատին մոտ կանգնած ընկերոջից զանգ է ստացել ...
16:07 • 06.02.21Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՀանրապետության տարածքում փետրվարի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:44 • 06.02.21Երևանի Ջրվեժ թաղամասում բախվել են BMW–ն, Lada Granta–ն ու Mercedes–ը․ վարորդներից մեկը մահացել է հիվանդանոցումՓետրվարի 6-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում՝ «Մուշ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ …
