Իրադարձային
-ից
-ը
10:31 • 13.01.21Եվրախորհրդարանում «խիստ անհանգստություն» են հայտնել Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի անհետացման լուրերի կապակցությամբՆրա խոսքով՝ «կոնկրետ հանգամանքների մասին կարելի է միայն ենթադրություններ անել, այնուամենայնիվ, առաջին դեպքը չէ, երբ Պեկինը սեփական երկրին ու համաշխարհային հանրությանը ցույց է տվել, թե ինչ կարող է տեղի ունենալ այն մարդկանց հետ, որոնք քննադատում են Չինաստանի բարձրաստիճան ղեկավարներին»։
10:22 • 13.01.21Նոր համազգեստ, GPS համակարգ, տեսախցիկ․ Երևանի փողոցներում մինչև հունվարի վերջ կհայտնվի 30 նոր միկրոավտոբուս«Այս երթուղիները նախկինում գործողներն են, բավականին ակտիվ և բանուկ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով սկսել են չշահագործվել մասնավորի կողմից։ Այդ երթուղիները կգործեն …
10:13 • 13.01.21Կապիտոլիումի մերձակայքում հայտնաբերված ռումբերը ժամանակաչափեր և դետոնատորներ են ունեցելԱՄՆ մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինի խոսքով՝ 2 ինքնաշեն պայթուցիկ սարքերը, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ Կոնգրեսի մոտ հունվարի 6-ին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների օրը, սարքավորված են եղել ժամանակաչափերով ու դետոնատորներով։
09:53 • 13.01.211 գիշերվա ընթացքում` ավելի քան 18 ավիահարված. Իսրայելը կրկին գրոհել է Սիրիան. կան զոհերԿենտրոնի տվյալներով՝ Իսրայելի բանակը ավելի քան 18 հարձակում է իրականացրել և մի քանի թիրախային հարվածներ է հասցրել Դեյր էլ Զոր քաղաքի և սիրիա-իրաքյան սահմանի մոտ գտնվող Ալ Բուկամալ քաղաքի մերձակայքում: Նշվում է, որ հարձակման ընթացքում ոչնչացվել է 11 գրոհային։
09:47 • 13.01.21Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել Հայաստանի սահմանըՎրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի սահմանը: Վրաստանը դեռ չի բացել իր սահմանը այս երկրների հետ:
09:44 • 13.01.21Իսակովի պողոտայում բախվել են Mazda–ն, BMW–ն և Mitsubishi Pajero–ն․ փրկարարները դուրս են բերել Mitsubishi Pajero–ում արգելափակված վարորդինՀունվարի 13-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է …
09:42 • 13.01.21Հայտնի է՝ ով կփոխարինի Օմանի սուլթանինՕմանի սուլթանին կփոխարինի նրա ավագ որդին՝ Դի Յազանը, համաձայն նոր հիմնական օրենքի, որով սահմանվում է թագաժառանգության և իրավահաջորդության նոր կանոններ՝ միապետից ավագ որդուն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
09:34 • 13.01.21Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ն անվանել է «սկզբունքային թշնամի» և հայտարարել, որ ԿԺԴՀ-ն կամրապնդի իր միջուկային ներուժը«Շարունակելով ամրապնդել մեր միջուկային զսպման ուժերը՝ մենք պետք է ամեն ինչ անենք հզորագույն զինված ուժեր ստեղծելու համար։ Անհրաժեշտ է պատրաստ լինեն դիմակայելու ցանկացած սպառնալիքի»,- ընդգծել է Կիմ Չեն Ընը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի «սկզբունքային թշնամին» է: Կիմ Չեն Ընը նաև կոչ է․․․
09:27 • 13.01.21YouTube-ն առնվազն մեկ շաբաթով կսառեցնի Թրամփի հաշիվըYouTube ծառայությունը կսառեցնի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը առնվազն մեկ շաբաթով: Այս մասին CNN-ին ասել է YouTube-ի խոսնակը:
09:15 • 13.01.21ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես փակ էԱրագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
08:35 • 13.01.21Արցախում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 1200 բնակիչների, այդ թվում՝ 157 երեխայի․ ՌԴ ՊՆՆշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում։ Կամզվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։ Հոսպիտալների աշխատանքի մեկնարկից․․․
05:33 • 13.01.21Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք է հայտնաբերվել. RTՆշվում է, որ 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, 28 մարդ դուրս է գրվել բուժհաստատություններից:
04:19 • 13.01.21Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
03:55 • 13.01.21Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 8.1 միլիոնը. RTՄիայն վերջին 1 շաբաթվա ընթացքում գրանցվել է համավարակի սկզբից ի վեր վիրուսով վարակման ռեկորդային 359 593 դեպք:
01:48 • 13.01.21Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք բուժօգնության են տեղափոխվել տանն առաջացած շմոլ գազից թունավորման հետևանքով։
