Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 8.1 միլիոնը. RT
Բրազիլիայում վերջին 24 ժամում պաշտոնապես հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 62 025 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հաղորդած տվյալները:
Նշվում է, որ այսպիսով, երկրում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 8 195 637:
Բացի դա, մահվան դեպքերի թիվը վերջին 1 օրում ավելացել է 1110-ով՝ կազմելով 204 690: Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսից ապաքինվել է 7 273 707 մարդ, իսկ 717 240-ը գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում գրանցվել է համավարակի սկզբից ի վեր վիրուսով վարակման ռեկորդային 359 593 դեպք:










