Իրադարձային
-ից
-ը
00:17 • 27.12.25Արցախցիների բնակարանային ապահովման այսօրվա ծրագիրը մի քանի խնդիր ունի և դրանց մեր պատկերացրած լուծումը մեկն է․ Նարեկ Կարապետյանն արձագանքել է տեղահանված արցախցու խնդրանքինՊարոն Կարապետյան, այսօր արցախցիների մի մասը այլևս որևէ հույս չունի գործող իշխանություններից, քանի որ մինչ այս պահը որևէ էական փոփոխություն կամ աջակցություն չենք տեսել։
23:40 • 26.12.25Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ․ Արա ԶոհրաբյանԵկեղեցահալած այս գործողությունների դեմ օրենքով չարգելված միջոցներով հակադարձելու, Եկեղեցուն և եկեղեցականներին պաշտպանելու, ինչպես նաև Մայր Տաճարի զավթման փորձերը կանխելու նպատակով մեր շատ հայրենակիցներ միավորվել են՝ անկախ իրենց քաղաքական կամ այլ հայացքներից։
23:33 • 26.12.25Սպանդարյան բնակավայրում «КАМАЗ»-ը կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտումԸստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
22:49 • 26.12.25Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնшձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակումԱրմեն Ս․-ն ձերբակալվել է զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
21:44 • 26.12.25Վարդենիսի տարածաշրջանում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյունՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
21:20 • 26.12.25«Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց«Հայուհի» կանանց կենտրոնն իր գործունեությամբ փորձում է կանանց տալ ոչ միայն էմոցիոնալ աջակցություն, այլև գործնական հմտություններ:
21:03 • 26.12.25Սյունիքի մարզում «Shacman» բեռնատարը ճանապարհի մերկասառույցի պատճառով բшխվել է ժայռին․ կա վիրшվորՎթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։
20:40 • 26.12.25Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 մլն-իՆախարարը հիշեցրեց, որ մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, բայց հավելեց, որ քաղաքային իշխանությունների հետ մշտապես գործակցում են։
20:10 • 26.12.2518 տոկոսով աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները․ ՆԳ նախարարը ներկայացրել է վիճակագրական տվյալներԱյսինքն գերատեսչությունը կենտրոնանում է մեծ խմբաքանակները չեզոքացնելու վրա, որպեսզի հետագայում շատ ավելի ջանք և ռեսուրս չվատնի փոքր խմբաքանակների հայտնաբերման ուղղությամբ։
20:00 • 26.12.25Վայքում բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավnրՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
19:55 • 26.12.25Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարությունԻսպանիայում եղանակային տագնապ է հայտարարվել երկրի այն տարածքների համար, որտեղ սպասվում է կտրուկ ցրտահարություն: Սա հատկապես վերաբերում է բարձրլեռնային շրջաններին, մասնավորապես Լեոն նահանգին:
19:47 • 26.12.25Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ Սարավան-Զանգեր կոչվող հատվածում մառախուղ էՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
19:42 • 26.12.25Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՆա հավելել է, որ պարեկային ծառայողների համար առաջին անգամ տարեկան վերապատրաստումները դարձել են պարտադիր, որովհետև հենց քաղաքացիներից է նախարարությունը ստացել այդ պահանջը։
19:31 • 26.12.25Վերին Լարսը փակ է բեռնատարների համարՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել են բքի ու վատ տեսանելիության պատճառով:
17:38 • 26.12.25Հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է․ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հարկային համակարգը և պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են։ «Բայց վարչապետի պաշտոնում առավել ևս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն։ Կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ, և հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է»,- ասել է վարչապետը։
