Իրադարձային
-ից
-ը
15:06 • 25.12.25Մաղթում եմ՝ 2026-ին երկիրը անցնի հայրենիք սիրող մարդկանց ձեռքը. Վարդան Ղուկասյան«Եթե հանկարծ այս ժողովուրդը ճիշտ ընտրություն պիտի չանի, մեզ պես մարդիկ հաջողություն, ցտեսություն, գնացեք այդպես ապրեք»,–ասաց նա։
14:27 • 25.12.25Փաշինյանը վստահեցնում է, որ Կապսի ջրամբարը կկառուցվի, բայց արդեն նոր կապալառուի հետ համագործակցությամբ«Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի»,-ասաց վարչապետը։
14:26 • 25.12.25Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է (տեսանյութ)Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
14:06 • 25.12.25Հնդկաստանում բшխվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր32 մարդ տեղափոխող ավտոբուսը վթարից հետո հրդեհվել է։
13:33 • 25.12.25Երևանում բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաներըՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
13:32 • 25.12.25Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում և փոխանցում. ՓաշինյանՀիշեցնենք, որ 2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի անցակետում:
13:22 • 25.12.25Մեր մտածողության և գործունեության մասշտաբը մեկ ֆուռի տրամաբանությամբ է աշխատում. գնահատում եմ Ադրբեջանի՝ նավթամթերք վաճառելու պատրաստակամությունը. Փաշինյան«Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք: Ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը և կարծում եմ՝ ճիշտ եմ անում: Ընդ որում, ինչու եմ տարբեր տեղերում արձանագում, քանի որ դա կարևոր է ԵԱՏՄ-ի համար: Ուզում եմ ցույց տալ և հայտարարում եմ, որ խաղաղությունն իրականություն է, այն ունի արտահայտչաձևեր»,-ասել է Փաշինյանը:
13:05 • 25.12.25Google-ն առաջին անգամ թույլ կտա օգտատերերին փոխել Gmail հասցեն՝ առանց հաշիվը կորցնելուՆախկինում անհնար էր դրանք փոխել, եթե ձեր էլեկտրոնային փոստի հասցեն օգտագործվում էր որպես հիմնական մուտքի հասցե։
12:56 • 25.12.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԴեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր գոտում, 28-ին ողջ մայրաքաղաքում ձյան տեսքով։
12:52 • 25.12.25Կիմ Չեն Ընը ծանոթացել է նոր գաղտնի ստորջրյա զենքի վրա կատարվող աշխատանքներինԿիմ Չեն Ընը զննել է միջուկային սուզանավի շինհրապարակը, որը զինված կլինի ռազմավարական կառավարվող հրթիռներով:
12:42 • 25.12.25ԼՂ-ից տեղահանվածները, ովքեր իրավունք ունեն ստանալ հավաստագրեր, բայց իրենց կարգավիճակից ելնելով չեն կարողանալու՝ տրամադրելու ենք բնակարանի վարձի փոխհատուցում՝ 40,000 դրամի չափով. ԹորոսյանՆա նշեց, որ եթե 10 տարվա ընթացքում իրենց բնակության վայրին մոտ գտնվող վայրում ունենան սոցիալական բնակարան, քաղաքացիներին կառաջարկվի որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան, որպես ավելի կայուն ապրելու վայր, եթե նրանք հրաժարվեն այդ պահին՝ կզրկվեն այդ միջոցառումից, եթե համաձայնեն՝ կշարունակեն ապրել սոցիալական բնակարանային ֆոնդում։
12:29 • 25.12.2550 մլն դրամ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարԲանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։
12:20 • 25.12.25Эх мужик, мужик. мужик-ին պետք էր մի զույգ կոշիկ. Փաշինյանն արձագանքեց Թորոսյանին (տեսանյութ)«Քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է ասվի՝ տղամարդը, չհասկացանք, շորտ կհագնի՞, կամ հեծանիվ կքշի՞: Բա պիտի տղամարդը գյուղամեջում պպզի առնվազն վեց ժամ»,-նշեց վարչապետը:
11:48 • 25.12.25Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել զինվшծ բախnւմԲախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի սահմանապահ ծառայության երկու սպա։ Գործողության ավարտից հետո սահմանին իրավիճակը գնահատվում է կայուն և հանգիստ։
11:45 • 25.12.25«Mercedes-Benz S 600» մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք. իդեալի ձգտումը երբեմն բերում է անգործության. Փաշինյան«Սիրելի՛ 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկներ չգրոհել: Հիվանդանալն ուրիշ խնդիր է, որովհետև գրոհը հիվանդության մասին չէ: Մեր առողջապահական ապահովագրության համակարգը ստուգումների մասին է, դա ճիշտ ճանապարհ է, բայց էլի եմ ասում, պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել բժշկական հիմնարկների վրա, որովհետև ո՛չ հիվանդանոցներն են փախչելու, ո՛չ կառավարությունը»,-հավելել է Փաշինյանը՝ խոսելով ներդրվելիք համակարգի մասին:
