Իրադարձային
-ից
-ը
20:24 • 24.12.25Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Citroën»-ը և «Opel Astra»-նՎթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
19:45 • 24.12.25Արդարադատության նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԶրուցակիցները անդրադարձել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, թվայնացման և կիբերանվտանգության ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
19:34 • 24.12.25Սուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց զորամասի ճաշարանի բացման արարողությանը, ճաշել է զինծառայողների հետԾանոթացել եմ նոր տեխնոլոգիաներով հագեցած ճաշարանի ընձեռած հնարավորություններին և պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով:
18:58 • 24.12.25Աբովյանում «Mercedes GL»-ն բшխվել է կայանված «BMW»-ին, «ՎԱԶ 2121»-ին, վերջինը՝ «Opel»-ի, «Opel»-ն էլ՝ «Nissan»-ին․ «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրшերթի և տեղափոխվել հիվանդանոցԴեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
18:49 • 24.12.25Լեգենդների փառքի արահետում բացվել են Global High-Tech Awards-ի երեք դափնեկիրների անվանական աստղերը (տեսանյութ, լուսանկարներ)Այդ մրցանակակիրներն են «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը (2022 թ․), «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթին (2023 թ․) և «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Հագիվարան (2024 թ․)։
17:51 • 24.12.25Մեր խնդիրն է՝ նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստըՔննարկվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերն և դրանցով առաջարկվող փոփոխությունները:
17:22 • 24.12.25Գագիկ Ծառուկյանն անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի, ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական մթնոլորտում դիմավորեն բոլորը. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Քանի որ Գյումրին և գյումրեցիները միշտ առանձնահատուկ նշանակություն են ունեցել Գագիկ Ծառուկյանի համար, նրա հանձնարարությամբ այսօր ես և գործընկերներս Գյումրիում էինք:
17:08 • 24.12.25Լոռիում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա տուժածՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
16:31 • 24.12.25IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար (տեսանյութ, լուսանկարներ)Միջոցառման ընթացքում երեխաները ստացել են իրենց գրած նամակների պատասխաններն ու Ձմեռ պապիկից խնդրած ամանորյա նվերները, ինչպես նաև մասնակցել են տոնական ժամանցային ծրագրի։ Օրը լցված էր ժպիտներով, խաղերով և տոնական տրամադրությամբ։
14:05 • 24.12.25Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան (տեսանյութ)«Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին այն իր տեղը զիջելու է հզոր ցիկլոնին, որը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով»,- նշել է նա:
13:46 • 24.12.25Խստագույնս դատապարտում եմ իշխանական հովանավորչությամբ և 8 եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված արշավը Մայր Աթոռի դեմ. Մկրտիչ Եպիսկոպոսի հայտարարությունը՝ կալանավայրիցԱյս տիրադավ ու տիրադրուժ խմբակի գործողությունների ճշգրիտ բնութագրումն է Երեմիա մարգարեի դատապարտող հետևյալ խոսքը. «Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ» (Երեմիա ԻԲ․ 13)։
13:29 • 24.12.25Խոսել եմ, որպես երեք երեխաների մայր. երկուսը դահլիճում էին, իսկ երրորդ երեխայիս կրում եմ սրտիս տակ. Գոհար Ղումաշյան (տեսանյութ)Խոսեցի, որպես երեք երեխաների մայր: Իմ երեխաներից երկուսը դահլիճում էին, իսկ երրորդ երեխայիս` կրում եմ սրտիս տակ: Այս մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովի ժամանակ ասել է շարժման անդամ Գոհար Ղումաշյանը:
13:27 • 24.12.25Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։
13:23 • 24.12.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:18 • 24.12.25Թանկ անկանխիկը. ինչու՞ է վարչապետի աշխատակազմը միայն հիմա տեսել խնդիրը, որի մասին վաղուց գիտեն բոլորը. Hetq. amՍտացվել են նաև տեղեկություններ, որ ընկերությունը փորձել է մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ։ Փորձը կանխվել է։
