Իրադարձային
-ից
-ը
18:43 • 19.12.25Ալավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բшխվել են «Volkswagen Passat»-ը և «Howo» բետոնախառնիչը. 2 վիրավnրներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են ԵրևանՎթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
18:34 • 19.12.25Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էՄրցանակը Բանկին է շնորհվել Converse Mobile հավելվածում հաճախորդի լավագույն փորձառության կառուցման, զարգացման աշխատանքներում Visa համակարգի հետ համատեղ նախագծի իրագործման համար:
18:28 • 19.12.25Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆՆիստի ընթացքում ներկայացվել են ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփման աշխատանքները։ Նիստը վարել է վերոնշյալ ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղահրամանյանը:
17:14 • 19.12.25Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի է նկատել իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքինԳերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց Եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։
17:02 • 19.12.25Արդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև Հայաստանն էր, օգու՞տ է բերել, թե՝ վնաս. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս արքեպիսկոպոսի՝ КГБ գործակալ լինելու մասին«Ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ:
16:34 • 19.12.25Երևանի Պուշկինի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխությունՊուշկինի - Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
16:13 • 19.12.25Հայրենադավnւթյուն էր, մեր հավատքի նկատմամբ nտնձգություն. Սերժ Սարգսյանը` նախօրեին Մայր Աթոռում տեղի ունեցածի մասինՓաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսները Մայր Աթոռի քարտուղարություն են հանձնել Վեհափառին հանգստի կոչելու պահանջ: Նույն ժամանակաընթացքում Մայր Աթոռում տեղի է ունեցել ժամերգություն:
15:37 • 19.12.25Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբերՎաղ մանկության տարիքի խմբեր են գործելու նաև Գյումրու, Վանաձորի և Հրազդանի նախադպրոցական հաստատություններում:
15:35 • 19.12.25Առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ. Վերոնիկա ԶոնաբենդՄեր նախագծերում ներգրավված շատ մարդիկ, չլինելով ծնունդով հայ, հայ են դարձել իրենց ընտրությամբ՝ Armenians by choice, այսինքն, իրենց ձգտումները կապել են Հայաստանի հետ։ Դրա կենդանի օրինակը հենց ես եմ։
15:29 • 19.12.25Այս պահից սկսած՝ հայտարարում ենք նստացույց, մինչև ՔԿ-ն հստակ օր չնշի գումարների վերադարձի մասին. զեղծարարությունից տուժած քաղաքացիԽոսելով նախորդ բանկերում տեղի ունեցած զեղծարարությունների մասին՝ քաղաքացին նշեց, որ նախկինում ԱԺ-ում և պետական մարմիններում իրենց կողմից հարցը բարձրաձայնելուց հետո տուժած քաղաքացիների գումարի վերադարձ է իրականացվել, վարկային պահանջները դադարեցվել են, կարծում է՝ իրավունքներն այսօր ևս պետք է վերականգնվեն:
14:45 • 19.12.25Երևանում` Ինֆորմատիկայի քոլեջի մոտ, պայթյուն է տեղի ունեցել «Opel»-ում. կա վիրավորՊայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին, դռները վնասվել են և հետևի ապակու դետալներն էլ շպրտվել ու լցվել են կայանված մեկ այլ «Opel»-ի վրա:
14:35 • 19.12.25Ակնհայտ է, որ առջևում նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ. Սեյրան ՕհանյանԻսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։
14:22 • 19.12.25Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել թռիչքային անվտանգության սպառնալիքներ. Hetq.amICAO-ի դրական արձագանքից հետո հայկական կողմը 2024-ի հոկտեմբերին դիմել էր Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինությանը (DG MOVE)՝ հայտնելով, որ հայկական կողմը պատրաստ է եվրոպացիների նոր այցին՝ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու նպատակով վերջնական գնահատման:
14:14 • 19.12.25Մայր Աթոռի ԳԽ-ի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն Սրբազանները. Տեր ԵսայիՆա խոսել է նաև Մայր Աթոռի գերագույն խորհրդի կազմի փոփոխության մասին, նշել, որ գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը։
14:04 • 19.12.25Իմ քահանա եղբայրների հետ Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանք ալկnհոլի ազդեցության տակ էին. Տեր Սարգիս«Թող որևէ մեկս չմեծամտանանք ու դատավորներ չդառնանք, մենք Աստծո քահանաներ ենք: Աստված մեզ կարգել է ժողովրդին աղոթք անել սովորեցնել: Թող ոչ ոք իր աստիճանից բարձր չխոսի»,- եզրափակել է նա:
