Իրադարձային
-ից
-ը
08:49 • 19.12.25Կապանում մեքենա է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 02:55-ին: Մասամբ այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, շարժիչի հատվածի դետալները և սրահը:
23:24 • 18.12.25Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը փորձել է կանգնեցնի ու ստացել է մարմնական վնաuվածքներՈստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
23:18 • 18.12.25Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆшրկտ ստացա․ Տեր ՎրթանեսՆշենք, որ այսօր 10 եպիսկոպոսները ոստիկանական ուժերի և ԱԱԾ-ի օգնությամբ ուզում էին մտնել Մայր Տաճար և Վեհափառին հանգստի կոչել, բայց Վեհափառին աջակցող ժողովուրդը թույլ չտվեց նրանց: Հրմշտոցի ժամանակ քահանայի ինքնազգացողությունը վատացավ և նրան տեղափոխեցին հիվանդանոց:
23:08 • 18.12.25Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվենԼեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։
22:38 • 18.12.25Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը․ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը․ Հայր ԶաքարիաԵրեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում:
22:00 • 18.12.25Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրըԽորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։
21:49 • 18.12.25Ինքնաթիռ է վթшրի ենթարկվել ԱՄՆ-ի Սթեյթսվիլ քաղաքի օդանավակայանում. կան զnհերԸստ որոշ տեղեկությունների՝ օդանավակայանը ծառայություններ է մատուցում մի քանի NASCAR մրցարշավային թիմերի։
21:31 • 18.12.25Արարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ․ կան վիրшվորներՎիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
21:04 • 18.12.25Ախուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ումԴեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
20:10 • 18.12.25Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր ԶաքարիաՁեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս:
19:51 • 18.12.25Սուրեն Պապիկյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են գործընկերության ընթացքն ու զարգացման հեռանկարներըԶրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
19:33 • 18.12.25Հայկաձոր գյուղում այրվել է 1,500 հակ անասնակերԴեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
19:00 • 18.12.25Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով․ Գարեգին ԵրկրորդԱրարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին:
18:45 • 18.12.25Բարեպաշտ ժողովրդին հորդորում ենք այս զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, չտրվել սադրանքների․ Գարեգին ԵրկրորդԱռաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ՝ արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։
18:33 • 18.12.25Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարությունՀիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հավաք էին կազմակերպել Մայր Աթոռում՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։
