Իրադարձային
-ից
-ը
18:24 • 18.12.25Իրենց իսկ հրավիրած «հավաքին» հինգ րոպեով ներկայացած և թիկնազորով դրանից փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր․ Վարդան ՈսկանյանՀիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հավաք էին կազմակերպել Մայր Աթոռում՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։
18:14 • 18.12.25Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար․ Վեհափառ ՀայրապետՇարունակվում են հարձակումները մեր եկեղեցու դեմ, Սուրբ Էջմիածնի դեմ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր։
17:54 • 18.12.25Արագածոտնում 16-ամյա վարորդը «Volkswagen»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա տուժածԴեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
17:16 • 18.12.25Մայր Աթոռի բակը բազմամարդ է. մի կողմում Վեհափառի աջակիցներն են, մյուսում՝ նրա հեռացումը պահանջողներըՀիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները Կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով հավաքի մասին էին տեղեկացրել, որին անդրադառնալով Փաշինյանն այսօր ասաց, որ եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց պաշտպանում է և աջակցում:
16:49 • 18.12.25Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել Եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս. հայտարարությունԱյս տեղեկատվությունը մեկ անգամ ևս դրսևորումն է իշխանությունների հիվանդագին երևակայության: Վեհափառ Հայրապետը, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ, ամբողջովին տիրապետում է Եկեղեցու կյանքին առնչվող գործընթացներին: Վեհափառ Հայրապետը, որպես ազգընտիր Կաթողիկոս, ընտրվել է Ազգային Եկեղեցական ժողովի կողմից, որի անդամները հոգևորականներ և աշխարհիկ ներկայացուցիչներ են, Վեհափառ Հայրապետն Օծյալ է:
16:36 • 18.12.25Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ ԿարապետյանՀարցին, թե արդյո՞ք հնարավորություն կա բախման կամ մարդկանց ձեռբակալվելուն, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ կարծում է՝ չկա:
16:28 • 18.12.25Միակ մտավախությունս այն է, որ կգնան եկեղեցու պառակտման, իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը. Նարեկ Կարապետյանը և «Մեր ձևով» շարժման անդամները Մայր Աթոռում են«Միակ մտավախությունս այն է, որ կգնան եկեղեցու պառակտման, իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը: Մենք պետք է մի ժայռ ունենանք, որի վրա հենվում ենք, երբ ազգային միասնությունից ենք խոսում»,-ասել է Նարեկ Կարապետյանը:
16:22 • 18.12.25Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցումԱյդ նպատակով Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում:
16:07 • 18.12.25Ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականներըԻրավապահները օպերացիա են իրականացրել նաև Կուրղինյան փողոցում՝ «Լեդի Հակոբի» ազգականի տանը։ Հիմնականում փնտրել են թմրամիջոցներ, զենք-զինամթերք և այլ կասկածելի իրեր։
15:18 • 18.12.25Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին՝ մի օրակարգով, իր հեռանալու հարցը քննարկելու համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Նրանք չեն միացել ինձ, ոչ էլ ես եմ միացել իրենց: Իրենք իրենց օրակարգն են բերել, ես՝ իմը, և պարզվել է, որ դրանք մեծապես համընկնում են ու սա հենք է ստեղծել, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք: Եթե նույն խնդիրներն ենք ձևակերպել՝ ինչու՞ նույն խնդիրների շուրջ չաշխատենք»:
15:13 • 18.12.25Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-նՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
14:43 • 18.12.25Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆԻնչպես նախորդ 3 տարիներին, այս տարի ևս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, տոներին ընդառաջ, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով:
14:33 • 18.12.25Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռՓոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։
14:33 • 18.12.25Պատասխանատու կերպով ասում եմ՝ դա չի կարող իմ որոշումը լինել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին (տեսանյութ)Նա հավելել է, որ այդ օրակարգում չի հետապնդում ինտրիգներ, եթե հետապնդելու լիներ՝ ավելի վաղ և այլ տարբերակներով կաներ դա:
14:20 • 18.12.25Աղոթենք համերաշխության և միասնականության համար. «Մեր ձևով» շարժման անդամները շարունակում են ուղերձներ հղել (տեսանյութ)Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներն այսօր հավաք են կազմակերպելու Մայր Աթոռում՝ Վեհափառին հանգստի կոչելու պահանջով:
