Իրադարձային
-ից
-ը
17:10 • 19.11.20Շոկը հաղթահարված է, մենք գիտենք՝ ինչի հետ գործ ունենք․ այսօր 00։01-ի դրությամբ տեղի ունեցածի պատասխանատուն են բոլորը՝ պատգամավորներից մինչև նախարարներ, փոխնախարարներից մինչև մարզպետներ․ Արմեն ՄինասյանԱյսօր գիշեր Աղդամի շրջանը առանց որևէ կրակոցի փոխանցվելու է թշնամուն։
17:05 • 19.11.20Մեկ օրում ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական. ՌԴ ՊՆՄեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական, ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերադարձած բնակիչների թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
16:55 • 19.11.20Ավտոմեքենայի վարորդը, ով այսօր ցուցարարներից մեկին վրաերթի էր ենթարկել, հայտնաբերվել է․ ՈստիկանությունԱվտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
16:53 • 19.11.20Մենք կոտրելու ենք հայ ժողովրդին ստրկացնել փորձող բռնակալության շղթաները. ՀՅԴ ՀԵՄ-ը՝ իշխանություններինՄենք կոտրելու ենք անտարբերության պատը։
16:45 • 19.11.20ԲԴԽ նախագահի՝ դատավորներին ուղղված կոչից 2 օր անց ՍԴ-ն առանց բավարար հիմնավորման կարճել է ԲԴԽ դիմումի հիման վրա ՍԴ նախկին կազմի կողմից քննության ընդունված գործի վարույթը. 168.amԱյն գործը, որի հիմքով ԲԴԽ-ն դիմել էր ՍԴ, վերաբերում էր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ի երեք անդամների միջնորդության քննությանը։
16:44 • 19.11.20Փարիզի քաղաքապետն Արցախի անկախության ճանաչման կոչով կդիմի Ֆրանսիայի ԱԳՆ-ինԵլույթ ունենալով Փարիզի խորհրդի նիստում՝ քաղաքապետը նշել է, որ մտադիր է դիմել Ֆրանսիայի արտգործնախարարին՝ «առաջարկելով ճանաչել Արցախի Հանրապետությունը և համագործակցություն հաստատել երկրի հետ»։
16:24 • 19.11.20Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը․ պաշտպանԵրեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով:
16:17 • 19.11.20Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ․ Մանե ԳևորգյանԱմեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները…
16:10 • 19.11.20Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մովսես Հակոբյանի ասուլիսի նյութերն ուղարկել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:
15:56 • 19.11.20Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եղել, և մենք պետք է շնորհակալ լինենք, տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել. Մովսես ՀակոբյանՊաշտպանության նախարարը պետք է հասկանար՝ ինչ պայմանագրեր կային ոչ միայն այսօր, այլև մինչև պատերազմը, ռազմական մատակարարումներն իրականացնում էինք գաղտնի:
15:54 • 19.11.20Ռազմամթերք ձեռք բերելու 2017-ի գործուն պլանը փոխել են 2018-ին, hիմա հարցրեք՝ ձեռք բերված զենքերից քանի՞սն է կրակել Մ. ՀակոբյանՄովսես Հակոբյանը շեշտեց՝ այնպես չէ, որ իրենք սրա մասին տեղյակ չեն եղել և իրենց չեն հիշեցրել
15:53 • 19.11.20ԵՄ-ն հայտարարել է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում վերսկսել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ բանակցությունները«ԵՄ-ն կարծում է, որ ԼՂ հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում անհրաժեշտ է վերսկսել ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ։
15:44 • 19.11.20Տիկին Աննան հրամանատարական կետում էր՝ Սամվել Բաբայանի հետ. խնդրել եմ դուրս գալ. 4 ժամ հետո ինձ Երևան կանչեցին, ասացին՝ վարչապետն արգելում է Արցախ գնալ. Մովսես Հակոբյան (տեսանյութ)Ղարաբաղում գտնվելու ժամանակ իմ հիմնական գործառույթը եղել է, որ չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ: Այս մասին լրագրողների․․․
15:41 • 19.11.20ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 23 զինծառայողի անունԱրցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 23 զինծառայողի անուն․
15:39 • 19.11.20Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել. ՄարուքյանՄնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական»,-իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Էդմոն Մարուքյանը։
