Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել. Մարուքյան

15:39 • 19.11.20

ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական»,-իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

Մովսես Հակոբյանը այսօր նշել էր, որ հրաժարականի որոշում կայացրել է, երբ վարչապետը կոչ արեց կռվող տղաներին գալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել.