Իրադարձային
-ից
-ը
21:58 • 28.10.20Չնայած որոշակի ջանքերին՝ հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ, հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ուղիղ եթերում ներկայացնում է իրադրությունը շփման գծում։
21:54 • 28.10.20ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
21:49 • 28.10.20Թուրքական «Բայրաքթար»-ները Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ)Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
21:36 • 28.10.20Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունըԻտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։
21:35 • 28.10.20Բարձր տեխնոլոգիական ռազմական սարքավորումներ ունենալը դեռ չի նշանակում այն ճիշտ օգտագործել. ակնհայտ է, որ ադրբեջանցիները զգալի խորհուրդներ են ստանում Թուրքիայից. Financial TimesՄիլիարդավոր դոլարներ աշխատելով նավթի և գազի վաճառքից՝ Ադրբեջանն անցյալ տասնամյակի ընթացքում իր ռազմական ծախսերը հասցրել է 24 մլրդ դոլարի՝ ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի տվյալների:
21:21 • 28.10.20Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է, իսկ Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է․ Արցախի ԱԻՊԾՆշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար
21:04 • 28.10.20Բացահայտվել և կանխվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր․ ԱԱԾԱռանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:
20:53 • 28.10.20Հայրը՝ առաջնագծում, մայրը՝ ծննդատանը. արցախցին նոր ծնունդով է պատասխանում թշնամուն (տեսանյութ)29-ամյա նորաթուխ մայրիկը Tert.am-ի հետ զրույցում նշել է՝ 1991 թվականին, երբ ինքը ծնվել է, Արցախում պատերազմ էր, թշնամին ռմբակոծել էր Ստեփանակերտի․․․
20:50 • 28.10.20ՀՀ նախագահը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքըՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը:
20:39 • 28.10.20Ադրբեջանական բնակավայրերի այն բնակիչներին, որոնց տներին մոտ են ռազմական օբյեկտները, հորդորում ենք հեռանալ, որպեսզի մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան․ Վահրամ ՊողոսյանՄիջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:
20:34 • 28.10.20Հրթիռային ու ավիացիոն հարվածների հետևանքով Արցախի վնասված և ավերված բնակելի տներն ու գույքը՝ ֆոտոշարքովԱրցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է Ադրբեջանի այսօրվա հրթիռային և ավիացիոն հարվածներից Արցախի վնասված և ավերված բնակելի տներն ու գույքը պատկրերող լուսանկարներ։
20:33 • 28.10.20Արգելված կասետային ռումբեր, կամիկաձե-անօդաչուներ․ Amnesty International-ի ռազմական փորձագետը ներկայացրել է՝ ինչպես և ինչ զենքերով են ադրբեջանցիները թիրախավորում զինվորներին և խաղաղ բնակչությանըԻնչ վերաբերում է թուրք զինվորներին Կովկաս ուղարկելուն, բավական է տեսնել, թե ինչ է կատարվում Սիրիայում և Լիբիայում: Դա բավականին իրական սպառնալիք է»,- հավելել է փորձագետը:
20:33 • 28.10.20Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ․ ՊԲՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին
20:22 • 28.10.20Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար. ՊԲՌադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը
20:18 • 28.10.20Շուշիի հրթիռակոծության հետևանքով իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանը է, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ Արցախի ՄԻՊԱդրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
