Իրադարձային
-ից
-ը
21:34 • 15.10.20Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններիցԱմերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:
21:30 • 15.10.20Հիմա Հայաստանը սիրելու մի ձև կա՝ զինվորագրվելը, եթե զենք վերցնի 100-150 հազար մարդ, ապա Հայաստանը սիրելը մի փոքր էլ կհեշտանա․ Արթուր ԴանիելյանՀեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Թեպետ, չգիտեմ ինչու, թե´ շվեյցարացիները և, թե´ այլ «հեշտ սիրվող» երկրների քաղաքացիները աստիճանաբար դադարում են սիրել այդ հրաշք երկրները:
21:29 • 15.10.20Թեհրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. ԶարիֆՀեռախոսազրույցի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հաստատել է Իրանի սկզբունքային դիրքրոշումը և կայուն խաղաղության հասնելուն աջակցելու պատրաստականությունը:
21:14 • 15.10.20Հորդորում ենք զերծ մնալ հասարակությանն ընկճող, անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց․ ԱԱԾԱվելին, ռազմական գործողությունների այս պահերին, անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսևորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները:
21:12 • 15.10.20ՀՀ ԱԳ նախարարը և Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են իրադրությունը ԼՂ հակամարտության գոտումՆախարարը երախտագիտություն հայտնեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ կազմակերպության հետևողական դիրքորոշման համար:
21:05 • 15.10.20Ամերիկացի ավելի քան 100 կոնգրեսականներ դատապարտել են Արցախի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան՝ պահանջելով Թրամփի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունն ագրեսորինԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ դատապարտել են թուրք-ադրբեջանակական համատեղ ուժերի հարձակումներն ընդդեմ հայ ժողովրդի
20:54 • 15.10.20Էստոնիայի կառավարությունը 100 հազար եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համարԷստոնիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ն կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, իսկ իրենք չեն կարող պարզապես դիտորդի դերում մնալ:
20:46 • 15.10.20Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները փոխանցել եմ ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին. Էդմոն ՄարուքյանԴրանցով ապացուցել եմ, որ հայկական կողմից նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները հիմնավոր են և այսուհետ անհերքելի:
20:41 • 15.10.20Ադրբեջանում հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով. Եղիշե ԿիրակոսյանՄարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը:
20:23 • 15.10.20Թուրքիան միակ երկիրն է, որը հրադադարի կոչ չի անում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննադատել է Թուրքիայի սադրիչ դերակատարությունը ԼՂ հակամարտության հարցումՖրանսիան և Գերմանիան մեղադրել են Թուրքիային սադրիչ հայտարարություններ և գործողություններ անելու մեջ:
20:11 • 15.10.20ՀՀ ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-երի դաժան վերաբերմունքը ցուցադրող 2 տեսանյութ և լուսանկարներ, որոնք վաղը կուղարկվեն միջազգային մարմիններինՏեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ:
20:07 • 15.10.20Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը, նախնական տվյալներով զոհվել է 1 խաղաղ բնակիչ․ Արցախի ԱԻՊԾՀումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։
19:59 • 15.10.20Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցըԹուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հինգշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել:
19:48 • 15.10.20Պատերազմի առաջին օրն Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը, սակայն այդ պլանը տապալվեց․ Վաղարշակ ՀարությունյանՎարչապետի գլխավոր խորհրդականը հավելեց, որ պետք է գիտակցել, որ այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը:
19:15 • 15.10.20«Պետք է հասկացնենք, որ Թուրքիան չի կարող շարունակել վարվել այնպես, ինչպես հիմա». ամերիկացի սենատորն աջակցել է Էրդողանի դեմ պատժամիջոց սահմանելունՈղբերգությունը շարունակվում է Հայաստանի հետ կապված իրավիճակում, ինչին պետք է վերջ դրվի: Ես աջակցում եմ Էրդողանի դեմ ռազմական պատժամիջոցների սահմանմանը:
