Իրադարձային
-ից
-ը
04:24 • 16.10.20Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է նկատվում. վերջին մեկ օրում 54 մարդ է մահացել. ТАССՄինչ այժմ վարակման 347 946 դեպք է գրանցվել, որոնցից 3942-ը՝ վերջին 24 ժամում, առողջացել է 268 423 մարդ
03:49 • 16.10.20ԱՄՆ-ում հուլիսի վերջից ի վեր կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. The Washington PostՀամավարակի սկզբից ի վեր Միացյալ Նահանգներում վարակման ավելի քան 7,9 միլիոն դեպք է գրանցվել, 217 հազար մարդ մահացել է, եւ երկու ցուցանիշներով էլ ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է այժմ
02:44 • 16.10.20Արցախի ինքնորոշման սկզբունքի երաշխավորումը վճռորոշ է. ԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը՝ Արցախի նախագահին«Դա նշանակում է ձեր ժողովրդի քաղաքացիական և քաղաքական իրավունքների լավագույն երաշխիք, ինչպես նաև նրա անկախությունը և ապրելակերպը պահպանելու միակ միջոց»
01:57 • 16.10.20ԱԱԾ-ն անհեթեթություն է համարում ադրբեջանական հայտարարություններն այն մասին, թե ՀՀ հատուկ ծառայություններն Ադրբեջանի խոշոր քաղաքներում գործողություններ են նախապատրաստումԱդրբեջանի տարածք ներմուծված ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին
00:01 • 16.10.20Արցախի Կարմիր շուկա բնակավայրում կասետային ռումբից վնասված մեքենայի վարորդը մահացել էԿարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է։
00:00 • 16.10.20Իրանից հայտարարել են, որ իրենց տարածքի ուղղությամբ նոր հարվածներ չեն հանդուրժիԻրանի իշխանությունները չեն հանդուրժի իրենց տարածքի ուղղությամբ ղարաբաղյան հակամարտության մասնակիցների կողմից հասցվող կրկնակի հարվածները:
23:41 • 15.10.20Ժամանակն է, որ վերջ դրվի ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. The National InterestԻսրայելը կորցնում է իր բարոյական իրավունքը խոսելու այն մասին, թե երկրները չպետք է զենք վաճառեն հավանական ցեղասպան ռեժիմներին այն ժամանակ, երբ հրեական երկիրը զենք է վաճառում քրիստոնյաներին կոտորող ռեժիմին:
23:32 • 15.10.20«Թուրքիայի հռետորաբանությունն ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում». Եվրախորհրդարանի ղեկավար«Թուրքական հռետորաբանությունն առավել ռազմատենչ է դառնում, և հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում ակնհայտորեն չի մեղմացնում այն»,- ասել է Սասոլին:
23:01 • 15.10.20Թուրքիայի ռազմատենչ ավտորիտարիզմը նվազեցնում է ազատությունն իր տարածքում, իսկ միջամտությունը տարածաշրջանային հակամարտություններին՝ բորբոքում ազգայնականությունը. Փայլանի հոդվածը՝ The New York Times-ումՄիջամտությունը տարածաշրջանային հակամարտություններին բորբոքել է ազգայնական գաղափարներն ու տեղ չի թողել խաղաղության և ժողովրդավարության համար:
22:40 • 15.10.20Վերջին 14 օրվա ընթացքում ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը կրկնապատկվել են. իրավիճակը շարունակում է մնալ ծանր. Գայանե Սահակյան (տեսանյութ)Իրավիճակը շարունակում է մնալ ծանր, և համաճարակային սրացումը գերազանցապես պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանմամբ և բնակչության զգոնության թուլացմամբ։
22:36 • 15.10.20Հավաստի տվյալներով՝ «Ֆայլաք Ալ Շամ», «Սուլթան Մուրադ» և «Համզե» անուններով խմբավորումների 1450 վարձկաններ այժմ գտնվում է Ադրբեջանում, նրանցից 400-ն արդեն սպանվել է Արցախում․ Աբրահամ ԳասպարյանԵրեք հիմնական խմբավորումների վարձկանների հարցերով է զբաղվում՝ Ֆայլաք Ալ Շամ՝ Շամի կորպուսը, Սուլթան Մուրադ և Համզե խմբավորումները:
22:02 • 15.10.20Օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել ․ Արծրուն ՀովհաննիսյանՀայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի ասուլիսը:
21:57 • 15.10.20«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի (տեսանյութ)Երկու շաբաթ առաջ`հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հետ մղելու ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհվեցին 20-ամյա էդգար և Վահե Առաքելյանները:
21:46 • 15.10.20Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել․ ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Россия сегодня»-ինԹուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը:
21:38 • 15.10.20Բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել եմ գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները․ Արցախի նախագահ (տեսանյութ)Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
