Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է նկատվում. վերջին մեկ օրում 54 մարդ է մահացել. ТАСС

04:24 • 16.10.20

Մոսկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 54 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:

Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, մահվան 5850 դեպք է արձանագրվել:

Մոսկվան վարակման դեպքերի թվով Ռուսաստանում առաջին տեղն է զբաղեցնում, և վարակման օրական դեպքերը վերջին շրջանում անընդհատ աճում է:

Մինչ այժմ վարակման 347 946 դեպք է գրանցվել, որոնցից 3942-ը՝ վերջին 24 ժամում, առողջացել է 268 423 մարդ: