ԱՄՆ-ում հուլիսի վերջից ի վեր կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. The Washington Post

03:49 • 16.10.20

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ ավելի քան 62 հազար նոր դեպք է արձանագրվել:

Ինչպես գրում է The Washington Post պարբերականը, հուլիսի 31-ից հետո սա վարակման օրական դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է. այդ օրը վարակման ավելի քան 66 հազար դեպք էր գրանցվել:

Համավարակի սկզբից ի վեր Միացյալ Նահանգներում վարակման ավելի քան 7,9 միլիոն դեպք է գրանցվել, 217 հազար մարդ մահացել է, եւ երկու ցուցանիշներով էլ ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է այժմ:

Նախագահ Թրամփը Fox Business-ին օրերս տված հարցազրույցում շեշտել էր, որ չի պատրաստվում խստացնել հակահամաճարակային սահմանափակումները, եթե երկրում վարակի երկրորդ բռնկում լինի: